Սիբիրախտի ներթափանցումը դժվարանում է
BlogԱրմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի քանի օր առաջ ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում քաղաքացու մոտ ախտորոշվել է սիբիրախտ: ՍԱՊԾ մասնագետները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ վարակի աղբյուրը մեր հանրապետությունում չէ, և որ հիվանդության պատճառն անձնական օգտագործման նպատակով ներկրված մսեղիքն է:
Ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում չեն գրանցվել կենդանիների սիբիրախտ հիվանդության դեպքեր: Ամեն դեպքում որոշում է կայացվել սիբիրախտ հիվանդության հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով իրականացնել խիստ հսկողություն:
Այդ նպատակով 2015 թվականի օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 19-ը արգելվել Է Հայաստանի Հանրապետության Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցման կետերից անձնական օգտագործման համար խոշոր եղջերավոր կենդանիների մսեղիքի ներմուծումը: