Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Իշխանափոխություն ասելով ամեն կարգին մարդ պիտի պատկերացնի իշխանության ամբողջական անցում ծողովրդին

Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անուններ չտամ, յուսալով, որ հասկացողը կհասկանայ, բայց կհասկանայ նաեւ իմ նրբանակատութիւնը եւ այն, որ ոչ թէ որեւէ մէկին նսեմացնելն է նպատակս, այլ ներկայացնել ինձ յայտնի դարձած ճշմարտութիւնը։ 

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹԻՒՆ, սա գրեթէ բարձրագոյն գերնպատակի արժէքի հաւասարազոր մի բան է դարձել գրեթէ բոլոր ազնիւ մտահոգների համար։ Բայց չէ՞ որ դա թերեւս անհրաժեշտ լինելով նաեւ բաւարար չէ... Թող այնպիսի տպաւորութիւն չստեղծուի, թէ ես դէմ եմ իշխանափոխութեանը, բայց ինչպէս շատ նպատակ-գաղափարներ, այդպէս էլ իշխանափոխութիւնը կարող է լինել շպարային եւ իրական։ Իրականին մոտենալու համար նախ պիտի սկսենք նրանից, որ իշխանութիւնը չպէտք է պատկանի սրան կամ նրան (նաեւ այս կամ այն քաղաքական ուժին)։

Այն միշտ պէտք է պատկանի ժողովրդին։ Դա նաեւ սահմանադրական պահանջ է (Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:) եւ ժողովրդավարական պետութիւն լինելու հաւակնութիւն ունեցող հանրութեան հրամայականը։ Հետեւաբար, եթէ երկրում իշխանութեան հետ կապուած խնդիր կայ, դա նշանակում է իշխանութիւնը ժողովրդից վերցուած եւ փոխանցուած է (կամ նուաճուած) ոչ ժողովրդին ներկայացնողների կողմից։ Հիմա ինչ, ազնիւ մարդկանց նպատակը ո՞րը պէտք է լինի՝ այդ իշխանութիւնները փոխել իրենցո՞վ, թէ այնպիսի իշխանութեամբ, որը իսկապէս ժողովրդինը կարող է համարուել։

Պարզունակ կամ պարզեցումներ սիրող մարդիկ կարող են ասել՝ Եթէ արդար ընտրութիւններով ես գալիս իշխանութեան, դու ժողովրդի իշխանութիւնն ես։ Ով առարկի, նա ճիշտ չի լինի։ Սակայն (ինձ մեղադրեմ հնարաւոր արատաւոր դրսեւորումներում) արդար ընտրութեամբ եկայ իշխանութեան ու իշխանութեանս հինգ տարիներից առաջինում զգացի, որ համագործակցելով ինչ-որ երկրի յատուկ ծառայութիւնների հետ, ես վերջում կարող եմ գոնէ բազմա (մուլտի) միլիոնատեր դառնալ ու գնում եմ այդ ճանապարհով։ Յետո՞յ...Նոր իշխանափոխութիւն եւ արդէն խորհրդարանական մեծամասնութեան աջակցութիւնը վայելողն է իր հնգամեայ արդար իշխանութեան երկրորդ տարում նոյն եզրակացութեանն հանգում։

Ուրեմն եւս մէկ անգամ՝ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹԻՒՆ ԱՍԵԼՈՎ ԱՄԵՆ ԿԱՐԳԻՆ ՄԱՐԴ ՊԻՏԻ ՊԱՏԿԵՐԱՑՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԿԱՏԱՐԵԱԼ, ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՆՑՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ։ Այս համակարգի պայմաններում դա հնարաւո՞ր է։ -ՈՉ։ Առաջարկուող սահմանադրական <<բարեփոխումների>> նախագծում դա կա՞յ։- Կրկնակի ՈՉ։ Ուրեմն իրական իշխանափոխութեան համար նախ համակարգային փոփոխութիւն (ՀՓ) է պէտք, ապա ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ժամանակաւոր իշխանակիրների ընտրութիւն։ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹԵԱՆ ԸՆԴՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, այսինքն՝ այնպիսիք, որոնք հասկանան՝ քաղկալանաւորների ազատութիւն պահանջողներն ու հենց այնպէս իշխանափոխութիւն պահանջողները լաւ սահմանադրութիւն, հարմար սակագներ եւ արդար ընտրութիւններ պահանջողների դէմ չեն։

Քիչ են, բայց բաւարար, զի օրինակ մարզախումբը շատ լաւ խաղացողներ կարող է ունենալ, սակայն նրանց խաղը համակարգում են մի քանի մարզիչներ միայն։
Ամփոփ լինեմ, համատարած կարելի է ասել համաժողովրդական դժգոհութիւն առկայ է լինում այնտեղ ուր իշխանութիւնն իրական տիրոջը՝ ժողովրդին չի պատկանում։ Ուրեմն պէտք է իշխանափոխութիւն եւ դա պէտք է նշանակի ժողովրդիշխանութեան հաստատում։ Այդ ճանապարհի արմատական քայլը սահմանադրութեան բարեփոխումն է եւ մեզանում արդէն տաս տարուց աւելի շրջանառութեան գտնուող ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ԲԺՀ) որդեգրումը։

Այսօր մենք մեր սկզբունքային հակառակորդի (ժողովրդիշխանութիւնը իրենց իշխանութեամբ փոխարինել կամեցողների) փոխանցումն ստացել ենք։ Նա սահմանադրական փոփոխութիւններ նախաձեռնել է սեփական նկատառումներով, մենք այդ նախաձեռնութիւնը կարող ենք եւ պիտի ծառայեցնենք արմատական իշխանափոխութեանը։ Սա է միակ լուծումը եւ այստեղ մենք միայնակ ենք, որովհետեւ աշխարհն ինքը այս հարցումա ճանապարհ ունի անցնելու։ Չխաբենք մեզ թէ միայն մեր քաղաքական գործիչներն են նախ եւ առաջ իշխանատենչ։

Խօսելով ՀՓ-երի մասին նախ պիտի խօսենք այն բանի մասին, որ սահմանադրութեան հիմնական առաքելութիւնն է որակեալ սահմանների մէջ պահել իշխանութիւններին։ Անիրզեկներն միայն ասում, որ բարի կամք է պէտք։ Սահմանադրութիւնն հենց այն բանի համար է որ բարի կամք պարտադրի եւ այն չունեցողներն անհարմարաւետութիւն զգան։ Եթէ դա տեղի չի ունենում, նշանակում է սահմանադրութիւնն ինքնին թերի է։ Սրանից յետոյ պիտի խոստովանենք, որ մեր այսօրուայ սահմանադրունն ընդհանուր առմամբ իրենց գոհացնում է՝ արել են եւ անում են ինչ կամենում են։

Ուզում են աւելի վստահ տիրել իշխանական լծակներին եւ դրա միջոցով ժողովրդի վրա իշխել եւ դիրքերն ամրացնելը վատ չեն համարում։ Միայն այսքանը։ Նշանակում է, եթէ իրենց ծրագրածը չիրականանայ, իրենց համար սարսափելի կամ մահացու (քաղաքական առումով) չէ։ Այսինքն՝ ոչ ասողներն ու արհամարհելու (բոյկոտելու) կողմնակիցները ներկայ իշխանակիրների երկրորդ տարբերակի օգտին կաշխատեն։ Այո ասողները Ա տարբերակի, ոչ ասողները Բ տարբերակի,սպասաւորներն են, իսկ ո՞րն է այս իրավիճակի այլընտրանքը։ Հենց այլընտրանքային տարբերակն էլ այլընտրանքն է ու ելքը ներկայ իրավիճակից։
Շատերը խօսեցին ամեն բան մի կողմ դնելու, միասնական ճակատ ստեղծելու եւ միասնական ուժերով իշխանութիւնների դաւերի դէմ պայքարելու մասին, բայց միայն խօսեցին։

ԱԻՄ-ը հրապարակային քննարկումներ կազմակերպեց, ապա եւ կոչ արեց համախմբուել ԲԺՀ գաղափարի շուրջը եւ նախաձեռնութիւնը մեր ձեռքը վերցնել։ Զուգահեռաբար պատրաստակամութիւն յայտնեց միանալ այդ նպատակով ասպարէզ իջնող որեւէ նախաձեռնութեան։ Առայժմ լռութիւն է. Թերեւս կարծում են, թէ դեռ ժամանակ կայ կամ կան այլ հանգամանքներ…Բոլոր արդարամիտ մարդկանց համար ակնյայտ է, որ ԲԺՀ-ն այլընտրանք չունի. Այն իր մէջ ներառում է եւ խորհրդարանական, եւ նախագահական, եւ կիսանախագահական համակարգերի բոլոր առաւելութիւնները ու զերծ է այդ համակարգերին առանձին-առանձին բնորոշ թերութիւններից։

Ուրեմն ի՞նչ, ի՞նչն է խանգարում եւս մէկ անգամ կանգնել այն կազմակերպութեան գաղափարների շուրջը, որին սատարելով մէկ անգամ մենք արդէն կատարել ենք ամենավճռոոշ քայլը։ Ասում են կայ քաղաքական խանդի, մարդկային նախանձի տարր եւ նման բաներ ու դա խոչընդոտում է ի մի գալուն։ Դժուարանում եմ նոյնիսկ պատկերացնել, թէ ինչպէս կարող է հանրային շահերով առաջնորդուող մարդիկ նման մտահոգութիւններ ունենան, բայց ենթադրենք կան այդպիսի մի քանիսը, իսկ միւսները։ Չէ՞ որ ակնյայտ է, որ անձամբ ես ընդամենը մարզիչի կամ առաւելագոյնը խաղացող մարզիչի կարգավիճակում եմ լինելու։

Բաւարարուեմ այսքանով։ Ամեն օրն անգին է, ուստի պէտք է անմիջապէս գործի լծուել։ Այլ քաղաքական ուժերի հետ, թէ մենակ (որ նշանակում է արդարամիտ քաղաքացիների հետ) մենք մեր գործն անելու ենք, իսկ մեր պատկերացումների հրապարակային մատուցմամբ պարզապէս ընդգծում ենք, որ ոչ մի քաղաքական ուժ եւ ոչ մի անհատ մեզ համար մերժելի չէ, եթէ իրաւամբ կողմնորոշուել (կամ վերակողմնորոշուել) է ու պատրաստ է աշխատել յանուն ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ (ՀԶՈՐ՝ քաղաքացիներին պատկանող) ՀԱՅԱՍՏԱՆԻ։

 
Եթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Շվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում NBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել
Ամենադիտված