Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայի Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ


Գևորգ Պետրոսյան. «Հանրությանը կոչ եմ անում նման ասեկոսեներին լուրջ չվերաբերվել»

ԱԺ «Ծառուկյան»  խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով 2009 թվականին զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, օրերս Facebook սոցիալական ցանցի իր միկրոբլոկում կատարել էր հետևյալ գրառումը.
«Խոսելով «Ծառուկյան» դաշինքին առաջարկվող նախարարական պորտֆելների թեմայից, ոմանք անհարկի անձնավորում են խնդիրը... Ի սկզբանե ասեմ, որևէ հավակնություն որևէ գործադիր մարմնում չունեմ... Ես իմ աշխատուժը նպատակահարմար եմ գտնում տնօրինել օրենսդիր մարմնում... Ես ունեմ քաղաքական ղեկավար, և միմիայն իրեն է պատկանում կոնկրետ ոլորտներում պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը հայտնելու իրավունքը...»: 
Past.am-ը ԱԺ պատգամավորից փորձեց պարզել, թե իրականում ինչն է եղել նման գրառում կատարելու պատճառը: Գ. Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս օրերին սոցիալական ցանցերում բազմաթիվ գրառումներ են եղել, որով օգտատերերը կարծիքներ են հայտնել տարբեր թեկնածությունների, այդ թվում իր՝ գործադիր տեղափոխվելու վերաբերյալ՝ ցանկանալով նրան տեսնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում: Եվ նման գրառումներին վերջ տալու և այդ հարցի վերաբերյալ հրապարակային պարզաբանում տալու նպատակով էլ կատարել է այդ գրառումը:

«Նման գրառումները երբեմն ոմանց համար հիմք են հանդիսանում շրջանառության մեջ դնել այնպիսի խոսակցություններ, թե իբև ես անձամբ պայքարել եմ այդ պորտֆելի համար: Այդ իսկ պատճառով, ես ի լուր ամենքի կատարել եմ այդ գրառումը, հիմա էլ վերահաստատում և հայտարարում եմ, որ ես գործադիր մարմնի որևէ թևում, որևէ կարգավիճակում որևէ պաշտոնի հավակնություն չունեմ: Ես կարծում եմ, որ ինձ համար ամենաարդյունավետ աշխատանքն օրենսդիր գործունեությունն է, և ես կարծում եմ՝ այս 11 ամիսների ընթացքում չեմ թերացել իմ պարտականությունները կատարելիս: Այդ դաշտում ավելի շատ եմ կարողանում նպաստել « Ծառուկյան»  դաշինքի և « Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի կենսագործմանը և որևէ այլ նպատակ չունեմ և չեմ կարող ունենալ»,- ասաց Գ.Պետրոսյանը:

Նա նաև հավելեց, որ «Ծառուկյան» դաշինքը ժողովրդին աջակցել է առանց որևէ նախապայմանների և Գագիկ Ծառուկյանը բազմիցս մամուլով հայտարարել է, որ ինքն անձամբ և դաշինքի պատգամավորները միացել են համաժողովրդական շարժմանը միայն ու միայն ժողովրդի ձայնն իր տրամաբանական ավարտին հասցնելու և ոչ թե պորտֆելներ ստանալու կամ իշխանությունում նոր դիրքեր զբաղեցնելու համար: Այս կանոնը բացարձակ է, որից մազաչափ շեղում չկա և չի կարող լինել:

Այսօր մինչ կառավարության ամբողջական ձևավորումը տարատեսակ անուններ հնչեցին, տարբերակներ քննարկվեցին, ավելին՝ շրջանառության մեջ դրվեց նույնիսկ տեղեկատվություն, թե մասնավորաբար ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը վիրավորված է, որ ինքը չէ նշանակվելու փոխվարչապետ, ավելին՝ պատրաստ է վայր դնել մանդատը: Ասում էին, թե իբր էլի մեկ-երկու անձի նեղացածություն կա:

«Մեր կուսակցությունը կուռ ընտանիք է և այս կամ այն պաշտոնին հավակնելու մարմաջը չի կարող սասանել մեր կուսակցության հեղինակությունն ու ամուր դիրքերը: Խմբակցության որևէ պատգամավոր, այդ թվում և Ձեր նշած անձինք, իրավունք չունեն և չեն էլ փորձել շեղվել այդ գծից: Դա բացարձակ հերյուրանք է: Ծառուկյանն իր գործելաոճին համապատասխան, լսում է բոլորի կարծիքները և նոր միայն ընդունում քաղաքական որոշումներ: Մեր ղեկավարը հիանալի պատկերացնում է իր թիմի յուրաքանչյուր անդամի ունակությունները: Այս պահին վստահաբար պնդում եմ, որ մեր կուսակցականների միջև և առհասարակ խմբակցությունում որևէ խժդժություն չկա և չի կարող լինել: Իսկապես մեր պայքարն ու շարժմանն աջակցելը չի եղել նախապայմաններով և հանուն ինչ որ պաշտոնի>,- Past.am-ի հետ զրույցում նշեց Գ. Պետրոսյանը:

Պատգամավորը հավելեց նաև, որ ժողովրդի շրջանում կարող են տարբեր քննարկումներ լինել և որևէ մեկը չի կարող քննադատության ենթարկվել կարծիք հայտնելու համար, բայց այլ է խնդիրը, թե դրանք որքանով են համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից հանձնարարականների դեպքում իր և մյուս թիմակիցների անելիքին, Պետրոսյանն ասաց, որ իրենք միասնական թիմի մասն են, և պատրաստ են կատարել իրենց քաղաքական ղեկավարի քաղաքական բնույթի ցանկացած հանձնարարականը:

«Մենք կուռ թիմի անդամ ենք, և մեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքը միշտ էլ ընդունելի է մեզ համար: Եվ քանի որ իմ ղեկավարը նույնպես համակարծիք է՝ առ այն, որ իմ աշխատուժն ավելի նպատակահարմար է օգտագործել օրենսդիր մարմնում, ուստի որևէ այլ խոսակցություն լինել չի կարող: Այս ամենից զատ թե ինչպիսի խոսակցություններ կլինեն, կամ ինչպիսի ասեկոսեներ կլինեն, հանրությանը կոչ եմ անում որևէ խոսակցության լրջորեն չվերաբերվել: Եթե կուսակցության ղեկավարի կողմից այլ հանձնարարական ստանամ, ապա պատրաստ եմ կատարել նաև դա»,- խոսքը եզրափակեց Գ. Պետրոսյանը:

Արմինե Գրիգորյան

Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջը․ Shamshyan Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՀութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԲնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԶորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԻնչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելու
Ամենադիտված