Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա Կոստանյան Իրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր


«Երևանի կենտրոնական փողոցների մեծ մասից պետք է հանել արագաչափերն ու տեսախցիկները». Վարչապետին առաջարկների փաթեթ կներկայացվի

Հասարակություն

«Քայլ արա» շարժման առաջին իսկ օրերից ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է խոսել երթևեկությանը վերաբերող խնդիրների մասին: Նա տարբեր հարթակներում ընդգծում էր, որ արագաչափերի հարցը պետք է լուծվի, տուգանքների չափերը պետք է նվազեցվեն, քանի որ դա ոչ թե երթևեկության կանոնները կամ անվտանգությունն ապահովելու, այլ ժողովրդին թալանելու միջոց է: «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանի հետ զրույցում փորձեցինք պարզել, որպես մասնագիտացված կառույց, կազմակերպությունը պատրաստվո՞ւմ է արդյոք առաջարկներ ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Արդեն այդ ուղղությամբ ենք աշխատում: Նման առաջարկություններ նաև նախկին ղեկավարներին ենք ներկայացրել, իսկ հիմա ավելի ընդգրկուն փաթեթ ենք պատրաստում: Այնտեղ կլինեն ոչ միայն արագաչափերի, այլև տեսախցիկների, տուգանքների համաչափության և երթևեկության կարգավորմանը վերաբերող բոլոր հարցերն ու առաջարկները»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Քեյանը: Նա շեշտեց, որ քաղաքացիներն իրենց են ներկայացնում երթևեկությանը վերաբերող այն խնդիրները, որոնց հետ առնչվել են.

«Այդ խնդիրների մեջ միայն արագաչափերը չեն: Շատ հարցեր կան թե՛ ճանապարհների վիճակի, թե՛ ճանապարհային նշանների վերաբերյալ: Արագաչափերի տեղադրման առումով ևս հարցեր կան: Քաղաքի կենտրոնի շատ հատվածներում արագաչափերի տեղադրումն անիմաստ է: Մենք նույնպես հասկանում ենք, որ դա զուտ գումարներ հավաքելու միջոց է եղել, և ոչ թե կարգավորել է երթևեկությունը: Ոստիկանության պաշտոնական վիճակագրությունը դիտարկելով՝ տեսնում ենք, որ մահացու ելքով վթարների, ինչպես նաև վիրավորների թվի առումով որևէ էական փոփոխություն չկա: Կարող է, իհարկե, որևէ ամսում տոկոսային առումով դրական փոփոխություն գրանցված լինի, բայց, ընդհանուր առմամբ, տարեկան կտրվածքով ահռելի տեղաշարժ մենք չենք նկատում: Իսկ եթե մեծ փոփոխություն չես նկատում, ըստ էության, հարցը չի կարգավորվել»:

Հարցին, թե կա՞ ուսումնասիրություն՝ քանի տեսախցիկ և արագաչափ պետք է հանել, ՀԿ նախագահը պատասխանեց. «Երևանի կենտրոնական փողոցների մեծ մասը պետք է ազատվի արագաչափերից ու տեսախցիկներից: Մարզերում կան հատվածներ, որտեղ բնակավայրի վերաբերյալ ճանապարհային նշանն է տեղադրված: Այդ հատվածներում նաև արագաչափ սարք կա, թեպետ բնակավայրը տվյալ ճանապարհահատվածից ահռելի հեռավորության վրա է գտնվում: Այդ հատվածներում բնակչության հոսք, հետիոտն գրեթե չկա: Տվյալ հատվածներում ևս արագաչափերն անիմաստ են, դրանք ավելի շուտ ծուղակ են վարորդների համար: Բացի այդ, ներկայացնելու ենք մի առաջարկ, ըստ որի՝ արագաչափերը պետք է որոշակի ժամերի աշխատեն: Օրինակ՝ ակտիվ աշխատեն գիշերային ժամերին, որովհետև խիտ և ծանրաբեռնված երթևեկության ժամանակ գրեթե անիմաստ է աշխատանքը: Խիտ երթևեկության ժամանակ գրեթե անհնար է տվյալ հատվածներում արագ երթևեկելը»:

Ինչ վերաբերում է տուգանքների չափերին վերաբերող առաջարկներին՝ Տ. Քեյանը նախ նշեց, որ հարցը դեռ պետք է քննարկեն, բայց նաև ընդգծեց՝ վարորդների համար ավելի շատ խրախուսական կետեր պետք է նախատեսվեն: «Օրինակ՝ եթե վարորդը մեկ տարվա մեջ չունի արագաչափ սարքի կամ ՃՈ տեսուչի կողմից արձանագրված խախտում ու տուգանք, ապա նրան կարելի է լրացուցիչ արտոնություն տալ: Օրինակ՝ ԱՊՊԱ լրացուցիչ բոնուսը, քանի որ պահպանում է երթևեկության կանոնները: Այդ միջոցով նա շահագրգռված կլինի՝ արագությունը չի գերազանցի, մեքենան էլ ավելի մատչելի գներով կապահովագրի: Նման խրախուսական մեխանիզմներ են պետք: Իսկ պատժիչ միջոցներով մենք ոչնչի չենք հասնի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Տիգրան Քեյանը հայտնեց, որ մոտ օրերս կվերջացնեն փաթեթին առնչվող աշխատանքները: «Միանշանակ, վարչապետի հետ հանդիպում ենք ակնկալում: Յուրաքանչյուր հարց պատրաստ ենք քննարկել թե՛ վարչապետի, թե համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ: Բայց հաշվի առնելով ներկա իրավիճակը, գիտենք, որ նորընտիր վարչապետը շատ այլ գլոբալ հարցեր ունի լուծելու: Ըստ իս՝ առաջիկայում հանդիպում չի լինի՝ ավելի մեծ հարցեր ու խնդիրներ կան, որոնք պետք է լուծի»,-եզրափակեց նա՝ հավաստիացնելով, որ հետագա անելիքների մասին ևս կտեղեկացնեն:

Աննա Բադալյան

«Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ Պողոսյանին
Ամենադիտված