Կամ այս վճարման իմաստը ձևակերպեք, կամ անունը դրեք`պետական ռեկետ
Ուշադրության կենտրոնումԳարիկ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ի պաշտոնե վարչապետին պաշտոնավարման ընթացքում երբևէ հուզել է ամեն տարի յուրաքանչյուր վարորդի կողմից լրիվ անիմաստ մուծվող 《 тех.осмотр》կոչված պետական ռեկետը? Չէ, հասկանալի է, որ կոռուպցիայի դեմ անձնուրաց պայքարը այնքան ժամանակ է խլում, որ ամեն տարի բառացիորեն անտեսվում է ոչ մի բանի համար մուծվող այդ գումարը:
Ոչ մի ուղեղ ունեցող մարդ չի կարող արդարացնել այն, քանի որ յուրաքանչյուր վարորդ էլ հասկանում է, որ այդ վճարման անվանումը ոչ մի ընդհանուր աղերս անգամ չունի իրական պատճառի հետ: Եթե կարմիր գծերի ու տեսախցիկների միջոցով մեր ուսերին դրած ստրկահարկը որոշ տմարդներ փորձում են արդարացնել, ապա այս դեպքում գործ ունենք փաստացի պետական ռեկետի հետ:
Ի՞նչ ասեմ` հարամ լինի...