Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա Կոստանյան Իրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի


Նիկոլ Փաշինյանը զինակոչային տարիքի բոլոր երիտասարդներին կոչ է անում իր որդու նման ծառայել Հայոց բանակում

Հասարակություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Հայոց բանակ ժամկետային զինվորական ծառայության մեկնելու հարցում ակտիվ լինել զորակոչային տարիքի այն երիտասարդներին, որոնք գտնվում են արտասահմանում, ինչպես նաև այն երիտասարդներին, որոնք կարող են իրենց հիվանդությունը բուժելուց հետո մեկնել բանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանն օրինակ բերեց իր որդի Աշոտին՝ պարզաբանելով, որ նա 2016թ. ընդունվել է Տարտուի համալսարան և, 2018թ. հունվարին Հայաստան գալով, որոշել է չվերադառնալ սովորելու, քանի որ մարտին լրացել է նրա 18 տարին և պետք է մեկնի ժամկետային զինվորական ծառայության։

Աշոտ Փաշինյանն իր հերթին նշեց, որ հատուկ դիմելու է ծառայությունն Արցախում անցկացնելու համար։ Նա համարում է, որ ղարաբաղյան հակամարտությունում «խաղաղություն հաստատելը հայկական կողմի ձեռքերում է, և դրա արդյունավետ ճանապարհը հայկական բանակի հզորացումն է։ Եվ ես, քաղաքացիական պարտքից ելնելով, որոշել եմ հնարավոր չափով նպաստել խաղաղության ճանապարհին և հայկական բանակին»։

ՀՀ վարչապետը դիմեց արտերկրում գտնվող զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացի բոլոր երիտասարդներին, նրանց ծնողներին, որ «այդ բոլոր տղաներն առաջիկա քսան օրվա ընթացքում վերադառնան Հայաստան և մեկնեն ժամկետային զինվորական ծառայության, իրենց պարտքը կատարեն Հայրենիքի առաջ»։ «Ես սա ասում եմ որպես քաղաքացի, որպես վարչապետ, ով նաև ի պաշտոնե, պատերազմ սկսվելու դեպքում (իհարկե, Աստված չանի, որ պատերազմ սկսվի) պետք է կատարի գերագույն հրամանատարի պարտականությունները, և ես կարևոր եմ համարում մայիսի 28-ից առաջ դիմել մեր հայրենակիցներին, իմ եղբայրներին, նրանց ծնողներին՝ իմ քույրերին և եղբայրներին՝ կոչ անելով, որ իրենց երեխաները որոշում կայացնեն օր առաջ վերադառնալ Հայաստան և մեկնել ժամկետային զինվորական ծառայության, ծառայեն իմ որդու հետ»։

ՀՀ վարչապետը դիմեց նաև զորակոչային տարիքի այն երիտասարդներին, որոնք  առողջական ոչ էական խնդիրների պատճառով, ինչ-ինչ ճանապարհներով կարողացել են ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից։ «Նոր Հայաստանն այդպիսի ճանապարհների համար չէ»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը և այդ երիտասարդներին կոչ արեց բուժել հիվանդությունները և առաջիկա զորակոչի ընթացքում մեկնել բանակ։ Նոր Հայաստանը ներկայացնելու համար նա օրինակ բերեց, որ վերջին զանգի օրը Երևանում ոչ մի ավտոմեքենա տուգանային հրապարակ չի տարվել, ինչը խոսում է ոստիկանության և քաղաքացիների միջև բոլորովին նոր հարաբերությունների, քաղաքացիների ինքնահսկողության, քաղաքացիական գիտակցության առումով նոր իրավիճակի մասին։ «Սա ամենամեծ ռեսուրսն է, որի վրա հիմնվելով պետք է բարեփոխենք, զարգացնենք մեր հայրենիքը»,- շեշտեց վարչապետը։

Նա հավաստիացրեց, թե կարգադրություն կանի, որ բանակ մեկնելու համար վերադարձող երիտասարդների նկատմամբ, օրենքի սահմաններում, իրավական ընթացակարգեր չիրականացվեն, որովհետև հնարավոր է, որ նրանցից ոմանց նկատմամբ հետախուզում է հայտարարված։

«Սպասում ենք բոլորիդ, սա ուրիշ Հայաստան է, որտեղ բանակից չեն փախչում, չեն արտագաղթում, այլ միայն վերադառնում են՝ կրելու իրենց բաժին պատասխանատվությունը Հայրենիքի ապագայի համար»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Ամենադիտված