Զարմանալի Ադրբեջանը
BlogԱրման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Համաշխարհային ճգնաժամը բացասական ազդեցություն է գործում բոլոր երկրների վրա: Բոլորի', բայց ո'չ Ադրբեջանի. Շաբրանի շրջանի իր գավառացի ունկնդիրներին օրերս ամենայն լրջությամբ ասել է այս երկրի նախագահը: Ավելին, հենց ճգնաժամի տարիներին է Ադրբեջանը «հաջողացնում» ավելի արագ զարգանալ: Ճիշտ է, նավթի գինը նախորդ տարվա համեմատ կրկնակի նվազել է, և դա անդրադարձել է մեր եկամուտների վրա,- վայրկյան անց խոստովանել է Ի. Ալիևը` առանց ճշտելու, թե կոնկրետ ում եկամուտները նկատի ունի:
Մենք այժմ ավելի քիչ ենք վաստակում: Բայց տնտեսության դիվերսիֆիկացման շնորհիվ ադրբեջանցի ժողովուրդը չի զգում այդ իրողությունը: Հետո նախագահն ավելի է ոգևորվել և հայտարարել է, որ պետք է մի կողմ թողնել նավթն ու գազը, ընդհանրապես մոռանալ դրանք: Ալիևը նկարագրել է այն երանելի ժամանակը, երբ նավթի գինն իրենց համար այլևս ոչ մի նշանակություն չի ունենալու: Իսկ ի՞նչն նշանակություն ունենալու. գյուղացիների զարմացական հայացքներին ի պատասխան նախագահն ասել է` տուրիզմը:
Սա մի ոլորտ է, որն առավելագույն եկամուտ է ապահովում: Ինչպե՞ ս է զարգանալու տուրիզմը. Ալիևն իր ունկնդիրներին պարզաբանել է` նախ և առաջ քեզ պետք է ճանաչեն… Այո, այո, Ադրբեջանն ու ադրբեջանցիներին պետք է լավ ճանաչես, որպեսզի գոնե ամեն տարի վայելես նրանց ընկերակցությունը…
Նախագահի փոքրիկ դասախոսությունից հետո երկրի բնակչությանը պարզ է դարձել, որ նավթի ու գազի ժամանակն անդարձ անցել է, եկել է տուրիզմի ժամանակը, որն այսուհետև լինելու է Ադրբեջանի տնտեսության հիմքը: Զարմանք երկիր է Ադրբեջանը…