Գյուղատնտեսության մոդիֆիկացիա
BlogԱրմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Գյուղատնտեսության զարգացումն ուղղակիորեն կապված է արդի տեխնոլոգիաների կիրառման ու ժամանակին համընթաց քայլելու հետ: ՀՀ-ում կան գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մի շարք դրամաշնորհային ամենամյա ծրագրեր:
Վերը նշվածներից է Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ հայտարարված տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում գործող STEP հիմնադրամը, որը 2006 թվականից սկսած իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ:
STEP-ի ֆինանսավորմամբ, ՄԱքվապոնիքս ընկերության կողմից Դդմաշեն գյուղում կառուցվել է 1000 քառակուսի մետր տարածքով ջերմոց, որը գործում է Աքվապոնիկային համակարգով: Վերջինս ներկայացնում է անվտանգ սննդի արտադրություն էկոլոգիապես անվտանգ եղանակով: Կազմակերպության գործադիր տնօրենի խոսքով սեպտեմբերին արդեն իսկ սպասում են առաջին բերքին: