Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա Կոստանյան Իրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան


Կենտրոնի փոխտնօրենը բողոքում է, ծառայության ղեկավարը՝ հերքում

Հասարակություն

«Բարվա» ինովացիոն կենտրոնի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր Արամ Վարդանյանը օրերս նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ահազանգելով Հայաստանի հակակարկտային կայանների անարդյունավետության պատճառների մասին:

Նույն կենտրոնի փոխտնօրեն Արման Վարդանյանի ներկայացմամբ, անիմաստ աղմուկն այն մասին, որ կայանները լավ չեն աշխատում, որոշ մարդկանց մանիպուլյացիայի արդյունք է: «Որոշ մարդիկ», ըստ Վարդանյանի, ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության» ծառայության տնօրենի տեղակալ ու հակակարկտային ծառայության ղեկավար Սուրեն Հովսեփյանն է, ով փոխարինել է հորը՝ Ռոբերտ Հովսեփյանին:

«Բարվա»-ի փոխտնօրենի խոսքով, Հովսեփյաններն ամեն կերպ հակազդում են նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը: Վարդանյանը նշում է, որ Հովսեփյանների կողմից ժամանակ առ ժամանակ առաջարկվում է կիրառել հրթիռներ, կարկտապաշտպան ցանցեր, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերությունների կողմից արտադրված անորակ նմանատիպ սարքեր` մոլորության մեջ գցելով ԱԻՆ ղեկավար կազմին։ Իսկ «Բարվա»-ի կողմից առաջարկվող ամենաարդիական տեխնոլոգիաներն ու սարքավորումները հաճախ մնում են անտեսված, ինչն էլ բերում է կարկտահարության կրկնվող դեպքերի:

«Բարվա» ինովացիոն կենտրոնը 2006թ.-ից առ այսօր իրականացնում է մթնոլորտում կարկտային գոյացությունների վաղ հայտնաբերման և վնասազերծման սարքավորումների մշակում ու արտադրություն «Զենիթ» ապրանքանիշի ներքո: Արտադրվել և տեղակայվել են ավելի քան 600 միավոր նմանատիպ սարքեր, որոնք շահագործվում են ոչ միայն Հայաստանում ու ԼՂՀ-ում, այլև արտահանվում են ՌԴ, Վրաստան, Իրան, Ուկրաինա, Լեհաստան և Թուրքիա: Բայց, ըստ Արման Վարդանյանի՝ «Բարվա»-ի կայանները հետաքրքրում են միայն առանձին համայնքներին ու մասնավոր սեկտորին:

Կենտրոնի փոխտնօրենի խոսքով, ժամանակին գործարկման դեպքում իրենց սարքերը կարող են ապահովել մինչև 90% արդյունավետություն, որը հաստատվել է նաև փորձագիտական եզրակացություններով: Սակայն պատկան մարմիններին ուղղված առաջարկները կամ անարձագանք են մնացել, կամ էլ՝ մերժվել:

«Մեր ընկերության առաջ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել։ Նույնիսկ առաջարկել ենք գործող ռադարները փոխարինել շատ ավելի էժան՝ եվրոպական արտադրության մինի ռադարներով, պատասխանել են՝ նպատակահարմար չէ»,- ասում է Վարդանյանը։ «Բարվա»-ի ղեկավարությունը սխալ է համարում նաև հրթիռային համակարգի օգտագործումը՝ ասելով, թե եվրոպական երկրներում վաղուց այն չի կիրառվում։

ԱԻՆ հակակարկտային ծառայության ղեկավար Սուրեն Հովսեփյանը Past.am-ի հետ զրույցում հակառակը պնդեց՝ նշելով, թե հրթիռային համակարգը հակակարկտային պաշտպանության ամենաարդյունավետ եղանակն է․ «Դիմել ենք հեղինակավոր կազմակերպությունների, որպեսզի ՀՀ պաշտպանության ուսումնասիրություն իրականացվի և ծրագիր գրվի: Այդ ծրագիրը գրվել է միջազգային օդերևութաբանական կազմակերպության փորձագետների ու ակադեմիկոսների կողմից, որտեղ հստակ նշված է, որ Հայաստանում պետք է իրականացվի պաշտպանության համակցված եղանակ: Կախված ՀՀ երկրապատկերից՝ այստեղ մեկ եղանակով հնարավոր չէ պաշտպանություն իրականացնել: Դրա համար կիրառվելու են և՛ հրթիռային, և՛ գազագեներատորային կայանքներ, և՛ ցանցեր»: Հովսեփյանը տարօրինակ չի համարում, որ նույն պաշտոնում ինքն է փոխարինել 40 տարի Հակակարկտային ծառայության ղեկավար աշխատած հորը։ «Հայրս է եղել, հիմա՝ ես եմ, դա հանցագործությո՞ւն է: Օրենքը թույլ է տալիս: Ես էլ տեխնիկական գիտությունների թեկնածու եմ այդ գծով, արտասահմանում կրթություն եմ ստացել»,-ասաց։

Կայանի տնօրենը նաև նշեց, որ իրենք «Բարվա» ՍՊԸ-ի հետ համագործակցել են, տեղադրել 377 կայան, բայցև հավելեց, որ «նրանց կայանները հաճախ են խափանվում»։

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվել
Ամենադիտված