Տեղական արտադրանքը դառնում է ավելի «ցանկալի»
BlogՏնտեսական անկյունը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ներմուծման և արտահանման հարաբերակցության վերջին տվյալները ցույց են տալիս, որ նախորդ տարվա համեմատ նվազումը կրճատվել է: Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում այն գերազանցում էր արտահանմանը 2,9 անգամ, ապա այս տարի թիվը նվազել է 0,8-ով:
Եթե ցուցանիշը դիտարկենք միկրո մակարդակով, ապա կտեսնենք, որ անհատապես արտահանումը նվազել է 1,3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 27,2:
Առաջին հայացքից կարող է տպավորոթյուն ստեղծվել, որ կա գնողունակության անկում, սակայն հաշվի առնելով այն, որ առևտրաշրջանառության նվազումն առաջին կիսամյակում կազմել է ընդամենը 5,1 տոկոս, կարելի է եզրակացնել որ ներմուծման կրճատումը պայմանավորված է եղել նաև տեղական արտադրանքի հանդեպ մեծ պահանջարկով: Հակառակ դեպքում անհնար է բացատրել վերը նշված ցուցանիշների տրամաբանությունը: