ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել


Գործարարներն այսուհետ ազատված են Բաղրամյան 26 ճամպրուկներով փող տանելու պարտականությունից. Փաշինյան

Հասարակություն

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խոսակցություններին, թե այն գործարարները, որոնց նկատմամբ հարկային տուգանքներ են դրվել, ենթարկվում են հետապնդումների և ռեպրեսիաների: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ոչ ոք չի խոսում այդ նույն գործարարների հետ իր հանդիպման մասին: «Ես նրանց ասել եմ, հարգելի գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի անգամ ու ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք այդ պարտականություններից: Ես հարցրել  եմ՝ եղե՞լ է այդպիսի մեխանիզմ, նրանք ասել են, այո, եղել է: Ոչ ոք չի ասում, որ գործող կառավարությունն այդ նույն հետապնդվող գործարարներին ճամպրուկներով փող է նվիրել: Այսինքն, եթե նրանք ազատված են այդ փողերը ինձ բերելու պարտավորությունից, նշանակում է, որ կառավարությունը նրանց նվիրել է այդ գումարները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Հարցին, թե դրանք չմուծված հարկերի ճամպրուկներն ե՞ն, որոնք բյուջե են գնալու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այո, ճամպրուկների այն մասը, որ պետք է գա բյուջե, գալու է բյուջե, իսկ մյուս մասը ես հույս ունեմ, որ իրենք ոչ թե շվեյցարական բանկեր կտանեն, այլ կներդնեն Հայաստանի տնտեսության մեջ»:

Լրագրողներից մեկը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26 ճամպրուկներ տանելու մասին հայտարարությամբ հանցագործության մասին հաղորդում է տալիս և հարցրեց՝ ԱԱԾ-ն զբաղվելո՞ւ է դրանով: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԱԾ-ն ամեն ինչով էլ զբաղվելու է, սակայն ընդգծեց, որ մի բան է քաղաքական հայտարարություն անելը, ուրիշ բան քրեական դատավարությունը: «Մենք կարող ենք քաղաքական համոզմունք ունենալ և նույնիսկ արձանագրել ճշմարտություններ, բայց մենք չենք կարող արձակել դատավճիռներ: Դատավճիռներ արձակում է դատարանը, որն այլևս Բաղրամյան 26-ից հրահանգներ չի ստանում և որը կարող է վճիռներ կայացնել միայն որևէ գործում ապացույցների առկայության հիման վրա»:

Դիտարկմանը, թե այդ հայտարարության հիման վրա ԱԱԾ-ն կարող է գործ հարուցել, վարչապետը պատասխանեց. «Դե թող հարուցի»:

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն լքած գործարարներն արտահերթ ընտրություններին մասնակցեն «Ելք» դաշինքի ցուցակով, եթե որոշում կայացվի, որ ընտրությունների են գնում «Ելք» դաշինքով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես այդ գործարարներին հարցրել եմ՝ բացատրեք, թե ձեր ինչի՞ն է պետք պատգամավոր լինելը: Եվ շատ հաճախ ինձ տրվում է բացատրություն, որ մենք բացարձակապես չենք ուզում լինել պատգամավոր, մեզ ասում են գնա դարձիր պատգամավորի թեկնածու և ձայներ հավաքիր մեզ համար: Ես արդեն իմ ելույթում արդեն ասել եմ, որ գործարարի կարգավիճակը պետք է լինի պատվաբեր: Մարդիկ պետք է զգան, որ պետությունը և ժողովուրդը շնորհակալ են օրինապահ գործարարներից, որոնք շահույթ են ստանում, բայց միևնույն ժամանակ ուրիշների համար աշխատատեղեր են ստեղծում և պետության համար եկամուտներ են ապահովում: Եվ գործարարները չպետք է ձգտեն լինել պատգամավոր, որովհետև պետությունը պետք է երաշխավորի գործարարների բիզնեսի անվտանգությունը: Մենք չենք պատրաստվում գործարարների հետ ոչ մի տոկոս փայ մտնել»:

Փաշինյանը վստահեցրեց, որ գործարարների հետ որևէ ստվերային պայմանավորվածություններ ձեռք չի բերել: Նա ընդգծեց, որ կամ գործարարները պետք է աշխատեն օրենքով, կամ չաշխատեն, իսկ պայմանավորվածություն չի կարող լինել: 

 

ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան
Ամենադիտված