Հայկական ստորաբաժանումներըը պատժիչ գործողությունների ընթացքում ոչնչացրել են հակառակորդի 3 ռազմական բազաներ՝ պատճառելով կենդանի ուժի թվով 17 կորուստ
BlogԱրշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին երկու օրվա ընթացքում Հայկական ստորաբաժանումները պատասխանելով ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման լկտի ու անդադար դրսևորումներին, Արցախի հյուսիս -արևելյան սահմանին պատժիչ կանխարգելիչ կտրուկ ու հստակ գործողությունների ընթացքում ոչնչացրել են հակառակորդի 3 ռազմական բազաներ պատճառելով նրանց մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայի մեքենաների և շինությունների կորուստ, ինչպես նաև կենդանի ուժի թվով 17 կորուստ:
Օգոստոսի 8-ին և 9-ին, բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 82 մմ-անոց ականանետերից արձակել է 165 արկ, այ հենց այդ արկածախնդրության պատասխան են մեր ստորաբաժանումների գործողությունները...