Կենդանակերպի այս նշանները կսկսեն նոր կյանք. ո՞վ է փնտրում փող և անձնական երջանկություն Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց ԱՄՆ մասնակցության. Օրբան Կուբայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկիրը կանգնած է հումանիտար աղետի առջև Խոշոր վթար, Շենգավիթում բախվել են «Toyota» ու «Jeep», 4 վիրավnրներից մեկն անչափահաս է Ո՞ր եկամուտները պետք չի լինի հայտարարագրել. նոր փոփոխություններ Ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակի տեսություն Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան Դևրեքի հայկական եկեղեցին կվերածվի թանգարանի Դանակաhարnւթյnւն՝ Գյումրիում. ի՞նչ է եղել Ձնաբքերը գրեթե կրկնապատկել են կլիմայական նորման


Նարեկ Սարգսյանը հրաժեշտ է տվել կոմիտեի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին

Հասարակություն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հունիսի 8-ին հրաժեշտ է տվել Կոմիտեի աշխատակազմին, շնորհակալություն հայտնելով շուրջ հինգ տարվա համատեղ աշխատանքի համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Նա հորդորել է քաղաքաշինական գերատեսչության աշխատակազմին, ուր գերիշխող են պրոֆեսիոնալները, սիրով և նվիրումով շարունակել կատարել իրենց պարտականությունները՝ սատարելով նոր կառավարությանը:

Ն. Սարգսյանը նշել է, որ պետական կառավարման ցանկացած փուլում, այդ թվում նաև՝ նոր իշխանության ձևավորման ընթացքում, ինչպես պետական պաշտոնյաները, այնպես էլ՝ ոլորտային գերատեսչությունները մինչև վերջ պետք է կատարեն իրենց գործառույթները՝ արժանապատվորեն փոխանցելով այն հաջորդներին, ոլորտի պրոֆեսիոնալ երիտասարդներին: «Այս փոփոխությունները, որ տեղի են ունենում, շատ անկեղծ եմ խոսում ձեզ հետ, կարծում եմ ճիշտ է և լավ է, որովհետև նոր հայացք, թարմ արյուն է պետք»:

«Մեր բնագավառում դասախոսական տարիները չհաշված՝ շուրջ 20 տարի պետական կառավարման համակարգում եմ: Ուստի նորմալ է, որ գան այլ մարդիկ, այլ պատկերացումներով, ինչը միանշանակ օգտակար կլինի:

Մեր այս տարիների աշխատանքի ընթացքում ցավոք, քաղաքաշինության նախարարության կարգավիճակի փոփոխություն տեղի ունեցավ, ինչն անհասկանալի է: Այս պրոբլեմի լուծման համար վարչապետին դիմելու եմ, հակառակ դեպքում, ստացվում է, որ կառավարության կազմում կան քաղաքականություն վարող մարմիններ՝ 17 նախարարություններ, և կա 18-րդը, որը նախարարություն չի, կոմիտե է: Գուցե, սա բացատրվում էր նրանով, որ նախարարը կուսակցական չէ, քաղաքական թիմի անդամ չէ: Ի դեպ, այդ հնարավորությունը, այդ առաջարկը միշտ է եղել, այսօր էլ կար, բայց ես չեմ ցանկացել օգտագործել այդ տարբերակը:

Ն. Սարգսյանն անդրադարձել է անցած 5 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումներին և հաջողություններին կարևորելով և աղետի գոտու խառնաշփոթը վերացնելու համատեքստում կատարված հսկայական աշխատանքը, և նորմատիվների դաշտը կանոնակարգելու խնդիրները, և Ճարտարապետների պալատի ստեղծումը, որն ամուր, ուժեղ իրավական հիմք է ճարտարապետների համար, տարածքային հատակագծման նոր գործընթացը, որն ակտիվ ընթացքի մեջ է:

«Մենք ներդրումային ծրագրերի վրա ամենաանմիջական ազդեցությունն ենք ունեցել: Եթե խոսվում է 100 մլն դոլար տարեկան ներդրման մասին, այդ թվում և շինարարության ծավալների առումով, ապա մենք այս համատեքստում ամենաուղղակի մասնակցությունն ենք ունեցել»,- նշել է նա:

«Ես շնորհակալ եմ ձեր աշխատանքից: Հերթապահ խոսքեր չեմ ուզում ասել, բայց գործ եմ ունեցել մասնագիտությանը, աշխատանքին նվիրված աշխատակիցների հետ: Վստահեցնում եմ՝ մարդկային ցանկացած հարցով կապի մեջ կլինենք՝ դիստանցիաներն ինձ խորթ են:

Հավանաբար, կհանդիպենք մեկ շաբաթից, երբ Կոմիտեի նոր ղեկավարը կնշանակվի. գալու եմ, որովհետև ճիշտ եմ գտնում՝ մասնագիտական և կարևոր այս ոլորտը արժանապատիվ կերպով հաջորդին փոխանցելը:

Ինքս կշարունակեմ լինել ակտիվ աշխատանքների մեջ՝ պիտի աջակցեմ նաև, որ Ճարտարապետների պալատը կայանա»:

Կոմիտեի աշխատակիցները, մասնավորաբար, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը և քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմի բնակարանային քաղաքականության վարչության պետ Տանյա Արզումանյանը իրենց հերթին շնորհակալություն են հայտնել, որ բարեբախտություն են ունեցել աշխատելու բնագավառի բարձր պրոֆեսիոնալի, պաշտոնյայի մտավորական որակ ունեցող անհատականության հետ:

Կրկին շնորհակալություն հայտնելով իր ղեկավարած գերատեսչության ներկայացուցիչներին, Նարեկ Սարգսյանը հույս է հայտնել, որ եկողը՝ նոր մշակույթ և մոտեցումներ բերելով տարիների ստեղծածը, բազան կպահպանվի, կհարստացնի նորովի:

«Կյանքն առաջ է գնում, ես շատ կուզեմ, որ բոլորդ մնաք, քանի որ քաղաքաշինությունը տարբերվում է մյուս գերատեսչություններից, այստեղ պրոֆեսիոնալիզմը ֆունդամենտալ նշանակություն ունի: Մանավանդ, տնտեսության զարգացման համատեքստում գլոբալ քաղաքաշինական, ներդրումային ծրագրեր կան, որոնք արդեն իսկ բավական դժվարությամբ հունավորվել են և դրանց շարունակականությունը ապահովելու հարցը կարևոր է»:

Կենդանակերպի այս նշանները կսկսեն նոր կյանք. ո՞վ է փնտրում փող և անձնական երջանկություն Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց ԱՄՆ մասնակցության. Օրբան Կուբայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկիրը կանգնած է հումանիտար աղետի առջև «ՀայաՔվե»-ն բանակցում է առողջ ազգային քաղաքական ուժերի հետ․ Ցոլակ ԱկոպյանԱՄՆ- Իրան հակամարտությունը ինչ նոր հավանական վտանգներ է իր մեջ պարունակում․ Կարապետյան Խոշոր վթար, Շենգավիթում բախվել են «Toyota» ու «Jeep», 4 վիրավnրներից մեկն անչափահաս էԼավ մասնագետները՝ տնտեսության կայունության և աճի հիմքում. ԶՊՄԿ-ի օրինակը Ո՞ր եկամուտները պետք չի լինի հայտարարագրել. նոր փոփոխություններ Մենք հիշում ենք Ալիևի մատ թափ տալը, իսկ դու գնացել ձեռքն ես սեղմում. Արշակ ԿարապետյանՏնտեսական ծրագիր, որը Հայաստանը կդարձնի ավելի բարեկեցիկ․ միացե՛ք մեզ Կենսաթոշակառուների այսպիսի վիճակը պետության համար ամոթալի է․ Դավիթ ՀակոբյանՁյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակի տեսություն Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան Դևրեքի հայկական եկեղեցին կվերածվի թանգարանի Դանակաhարnւթյnւն՝ Գյումրիում. ի՞նչ է եղել Թուրքիան խանդավառվել է Փաշինյանի հայտարարություններից Ի՞նչ է Երևանում փնտրելու Մարթա Կոսը Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում․ ի՞նչ անել. Տիգրան Դումիկյան ՔՊ-ում այժմ էլ մարզպետների ձայներն են հաշվում Փաշինյանի հակաեկեղեցական արշավը վտանգված է Սփյուռքը պետք է լինի Հայաստանի շարունակությունը և մասնակցի որոշումների ընդունմանը․ Ատոմ ՄխիթարյանՁնաբքերը գրեթե կրկնապատկել են կլիմայական նորմանՊահպանելով, զարգացնելով և պաշտպանելով հայերենը՝ մենք պաշտպանում ենք ոչ միայն մշակույթ, այլև պետականություն․ Նաիրի Սարգսյան Դոնալդ Թրամփը կմեկնի Չինաստան Մենք բացում ենք պատմության նոր էջ՝ վստահ և արժանապատիվ քայլերով. Գագիկ Ծառուկյան«Մի կաթիլ մեղր» պատմության նման վիճաբանություն Գյումրիում, հաջողվել է փրկել վիրավnրին, կասկածյալին որոնում ենConverse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբՍտեղծվել է մոլեկուլ, որը ինքնահավաքվում է արևային մարտկոցների մեջ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Արցախում ծնված յուրաքանչյուր չորրորդ երեխայի ընտանիքին նվիրաբերել է 4000- ական ԱՄՆ դոլար. տեսանյութ Որոշ հասցեներում ջուր չի լինի Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում «ՀայաՔվեն» արդեն նաև Մասիսում էԿգործակցենք մաքուր հետագիծ ունեցող նոր քաղաքական ուժերի հետ. Ավետիք Չալաբյան Տարադրամի փոխարժեքները փետրվարի 21-ին Քաղաքական դաշտում նոր կենտրոն․ «Մեր Ձևով» շարժումն ու «Ուժեղ Հայաստան»-ի օրակարգը Ավստրիայից հնչած հստակ ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը վերահաստատեց հավատարմությունը Կաթողիկոսին Աստղագուշակ փետրվարի 23-ից մարտի 1-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Չորս տարի անց. ուկրաինական պատերազմը` որպես տրանսֆորմացիայի կատալիզատոր. «Փաստ» «Դարձ ի շրջանս յուր». ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում արհեստական «բումից» հետո. «Փաստ» «Ժողովրդին պատերազմով վախեցնելով, Ադրբեջանի հետ համագործակցելով, «խաղաղության» քարոզ անելով՝ փորձելու են ինչ-որ արդյունք ստանալ». «Փաստ» Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ» Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ» Ո՛չ քայլ են անում, ո՛չ էլ վերջնական պատասխան տալիս. «Փաստ» Ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 21-ից 25-ին Աչքի ցանցաթաղանթի անոթային կառուցվածքը կապված է կյանքի տևողության հետ. Գիտնականներ9-րդ դասարանցիներն այս տարի 1-ին անգամ քննություն կհանձնեն էսսեով. նախ ուսուցիչներն են պատրաստվումՔՊ-ի հետ համագործակցության ոչ մի եզր այլևս չունենք. Վստահ եմ՝ մենք հաջորդ խորհրդարանում հաստատ լինելու ենք. Էդմոն ՄարուքյանՄեր երկրում՝ հազարավոր մարդիկ կանգնած են այս խնդրի առաջ․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը գրեթե ամեն օր ֆեյսբուքով սրտիկ է ցույց տալիս, ձեզ վերագրո՞ւմ եք
Ամենադիտված