Նմանօրինակ ձեռքբերումները պետք է շղթայական լինեն
BlogՄամիկոն Մամիկոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն, իրեն վստահված ոլորտում իրականացրած հետազոտությունների արդյունքում, երեկ կառավարության նիստում հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը, սոցիալապես անապահովների համար, հնարավոր է 10 դրամով իջեցնել և այդ մասին կառավարությունն ընդունեց որոշում:
Պատահական չէ, որ Ծառուկյանը պահանջել է թափանցիկ և բաց աշխատանք, չէ որ միայն այդկերպ է հնարավոր երկրում սպասված փոփոխությունների հասնել և այսօր էլ արդեն տեսնում եք այդ ճիշտ քաղաքականության պտուղները, որը միտված է հանրության սոցիալական բեռը թեթևացնելուն:
Դե ինչ, պետք է միայն հուսալ, որ նմանտիպ գործալաոճով աչքի կընկնեն մյուս նորանշանակ պաշտոնյաները ևս, որոնց գրագետ և պրոֆեսիոնալ աշխատանքից է կախված մեր պետության վաղվա օրն ու սերունդների բարեկեցիկ ապագան: