ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել


Մեկնարկեց Հայաստանի ակումբային առաջնության եզրափակիչ մրցաշարը

Հասարակություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց Հայաստանի ակումբային առաջնության եզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում են 8 թիմեր:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 6 հիմնական և 2 պահեստային մասնակցից: Մրցաշարի 64 մասնակիցներից 38-ը կրում են միջազգային կոչումներ. մասնավորապես մրցաշարին մասնակցում են 17 գրոսմայստեր, 8 միջազգային և 13 ՖԻԴԵ-ի վարպետ: Մասնակիցների թվում են Հայաստանի չեմպիոն և հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը, փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Հովհաննիսյանը, մեր անվանի վետերան շախմատիստներ Ռաֆայել Վահանյանը ու Արտաշես Մինասյանը:

 Մրցաշարի անվերապահ ֆավորիտն է «Chessify» ակումբը, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, Հայաստանի 2017 թ. չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, Հայաստանի 2016 թ. չեմպիոն Զավեն Անդրիասյանը, Հայաստանի 2015 թ. չեմպիոն Կարեն Գրիգորյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Գևորգ Հարությունյանը, Հայաստանի կանանց հավաքականի անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Արմենակ Եզիազարյանը:  Ուժեղ կազմ է հավաքել նաև Հայաստանի ակումբային առաջնության կիսաեզրափակչի հաղթող «Էջմիածին Լոգիկոն» ակումբը: Մեդալների համար կպայքարեն նաև Գրոսմայստերական դպրոցի: Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի, ինչպես նաև հիմնականում մեր վետերան շախմատիստներից բաղկացած «Երևան» ակումբը:

Երեկ կայացած մրցաշարի առաջին տուրում ֆավորիտները մրցում էին միմյանց դեմ՝ «Chessify»-ը «Էջմիածին Լոգիկոն»-ի դեմ, իսկ Գրոսմայստերական դպրոցը՝ Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի:

Տուրի կենտրոնական պարտիան էր Հայկ Մարտիրոսյան – Ռոբերտ Հովհաննիսյան դիմակայությունը: Հիշեցնենք, որ հենց այս երկու շախմատիստներն էին հիմնականում պայքարում Հայաստանի 2018 թվականի չեմպիոնի կոչման համար: Սպիտակներով Հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը չկարողացավ ստանալ առավելություն և 32-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Հաշտությամբ ավարտվեց նաև 2-րդ խաղատախտակում, որի վրա հանդես էին գալիս Հովիկ Հայրապետյանը և Զավեն Անդրիասյանը:

Իսկ ընդհանուր դիմակայությունում «Chessify»-ը ուներ մեծ առավելություն. Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը և Արմենակ Եղիազարյանը հեշտորեն հաղթեցին համապատասխանաբար Վահե Բաղդասարյանին, Դավիթ Պետրոսյանին և Գրիգոր Դիլանյանին: Մեծ առավելություն ուներ նաև «Chessify»-ի կազմում հանդես եկող Աննա Սարգսյանը, սակայն վերջնամասում նա սխալվեց և պարտվեց:

Հետաքրքրի պայքարում անցավ նաև Գրոսմայստերական դպրոցի և Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի մրցախաղը: 6 պարտիաներից չորսում գրանցվեցին ոչ-ոքիներ: Հավասար էին նաև դրությունները ընթացքի մեջ գտնվող երկու պարտիաները: Սակայն, Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի կազմում հանդես եկող Վահե Դանիելյանը կոպիտ վրիպում թույլ տվեց և պարտվեց Շանթ Սարգսյանին:  Դանիելյանի թիմակից Դավիթ Միրզոյանը, փորձելով շտկել դրությունը, դիմեց անհարկի ռիսկի և արդյունքում նույնպես պարտվեց: Արդյունքում Գրոսմայստերական դպրոցը հաղթեց 4-2 հաշվով:

Մեկնարկային տուրում մոտ էին անակնկալ մատուցելուն Հայաստանի շախմատի ակադեմիայի պատանի շախմատիստները, որոնց մրցակիցն էր «Երևան» ակումբը: «Երևան»-ը հանդես էր գալիս առանց իր առաջատարի՝ Ռաֆայել Վահանյանի: Մրցախաղում առաջին միավորը գրանցեց Ակադեմաիյի պատանի սան Հակոբ Հակոբյանը, ով հաղթեց «Երևան»-ի «լեգիոներին»՝ Սյունեցի Հովհաննես Հակոբյանին, այնուհետև պատանի շախմատիստ Ալբերտ Գևորգյանը ոչ-ոքի խաղաց բազմափորձ Աշոտ Ավետիսյանի հետ: Մնացած 4 պարտիաներից երկուսում մեծ առավելություն ունեին Ակադեմիայի սաները, իսկ մյուս երկուսում՝ «Երևան» ակումբի շախմատիստները: Արդյունքում, «Երևան»-ի բազմափորձ շախմատիստներ Արտաշես Մինասյանը և Դավիթ Կարաթորոսյանը հաղթեցին, իսկ Ակադեմիայի ներկայացուցիչներ Արմեն Բարսեղյանը և Արեգ Շմավոնյանը չկարողացան իրացնել առավելությունը համապատասխանաբար Տիգրան Քոթանջյանի և Աղասի Ինանցի հետ պարտիաներում: Այսպիսով մրցախաղում «Երևան»-ը հաղթեց 3.5-2.5 հաշվով:

Տուրում ամենավստահ հաղթանակը տոնեց Քանաքեռ-Զեյթունի թիմը, որը 5.5-0.5 հաշվով առավելության հասավ Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի 2-րդ թիմի նկատմամբ:

Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
Ամենադիտված