Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայի Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ


Սերգեյ Դանիելյան. «Չպետք է հղփանան, որովհետև իշխանությունը գայթակղիչ բան է»

«ՊրեսսՄեդիայի»-ի հյուրը դերասան Սերգեյ Դանիելյանն է, ում հետ զրուցել ենք մշակույթի, ներքաղաքական գործընթացների, իր հասցեին հնչած քննադատությունների մասին, որոնց արժանացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին նմանակելու համար:
Էյֆորիան կանցնի

Անձի պաշտամունքը ձևավորում է իշխանությունը: Ժողովուրդը չի կարող ձևավորել այն: Հիմա անձի պաշտպամունք չէ, հետհեղափոխական էյֆորիա է, որը կանցնի: Չգիտեմ երբ, բայց կանցնի, այդպես չի մնա: Իսկ մարդիկ իրավունք ունեն իրենց լավ ու վատ կարծիքը հայտնել ինչպես հումորով, այնպես էլ սարկազմով: Մարդիկ կարող են քննադատել յուրաքանչյուր բան: Եթե որևէ քննադատության համար ինչ-որ մեկը հետապնդվի քաղաքացիների կողմից, կարող է դիմել իրավապահ մարմիններին ու նրան կպաշտպանեն: Նման կարծիքներին առանձնապես ուշադրություն չեմ դարձնում, որովհետև` այ քեզ բան (ծիծաղում է), միշտ արել եմ այն, ինչ ուզել եմ:
Առանձնապես անալիզի չեմ կարող ենթարկել նոր իշխանության գործունեությունը, որովհետև շատ բաներից տեղյակ չեմ և պարտավոր էլ չեմ տեղյակ լինել: Բայց ազնիվ են: Թեկուզև հենց այն փաստը, որ սոցապ նախարարը հրաժարական տվեց, որովհետև այդ որոշումն իր սկզբունքներին դեմ էր: Հիմա լավ էր, վատ էր, ուրիշ հարց է, բայց պատկերացնո՞ւմ եք` որևէ հանրապետական նախարար երբևիցե հրաժարական տար: Նրանց պետք է կամ ծեծելով հանեին, կամ պետք է մեռնեին: Բայց մարդը համաձայն չէր և դուրս եկավ: Սա նշանակում է, որ նորմալ, ադեկվատ կառավարություն ունենք: Նշանակում է, որ ազնիվ մարդիկ են ղեկավարում երկիրը: Բնականաբար` ես կարող եմ նաև սխալվել…

Նախորդներինը սխալ չէ, իսկ նորերը պետք է հաշվի առնեն, որ…
Չպետք է հղփանան, որովհետև իշխանությունը շատ գայթակղիչ բան է: Պետք է մարդ մնալ, հիշել, որ իշխանությունը ոչ թե մեծագույն նվեր է, որով կարող ես հարստանալ, այլ մեծ պատասխանատվություն, որը պետք է ուսերիդ տանես: Օրինակ` ես երբեք պաշտոն չէի ստանձնի, որովհետև մեծ պատասխանատվություն է: Այն այլևս հարստանալու և կոպեկ կուտակելու հնարավորություն չի: Սա է, որ պետք է միշտ հիշի իշխանությունը, իսկ սխալները մարդու համար են: Բայց նախորդները չէին սխալվում, իրենց գրեթե մեծ մասն ուղղակի տականք էր: Սրանք միանգամայն տարբեր բաներ են: Երբ մարդը պետական լծակներն աշխատեցնելով հարստանում է, գործողությունը ոչ թե սխալ է, այ նա ուղղակի տականք է: Սխալվելն այն է, երբ ինչ-որ բան անում ես, սխալվում ես, սխալդ ուղղում ես, ներողություն ես խնդրում, այնսինքն` մարդ ես: Չպետք է շփոթել:
«Իշխանական» մտավորականների ու «ֆոտոշոփերի» մասին

Մտավորականը հասարակության խիղճն է: Իր դերն իրականում շատ մեծ է, բայց հաճախ չենք հասկանում այդ դերը: Բայց հեղափոխություն ասվածը եղավ, որովհետև ժամանակին կային բողոքի ակցիաներ, իրենց ձայնը բարձրացնող մտավորականներ: Կամաց-կամաց, կաթիլ առ կաթիլ կուտակվեց և հետո դարձավ գործողություն: Իհարկե, կան մտավորականներ, որոնք ուղղակի իրենց համար ապրում են, բայց, համենայն դեպս, մտավորականը շատ կարևոր դեր ունի, ժողովրդին կամաց-կամաց ուղղորդում է: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր առաջ այլկերպ էին մտածում, հիմա` այսպես, պետք չէ այդ մարդկանց ամեն օր «քլնգել», զզվելի բաներ գրել սոցցանցերում: Մանավանդ այդ տխմար «ֆոտոշոփերը», որոնցով մարդկանց վիրավորում են, «կպնում» ֆիզիկական արատներին: Ես ագրեսիվ եմ տրամադրված նման դրսևորումների նկատմամբ: Չի կարելի, մարդը չի կարող լինել այդքան անդաստիարակ, կոպիտ ու անասուն: Եթե դուր չի եկել, մի առեք նրա տոմսերը, համարեք, որ վատն է, բայց ինչպես կարելի է մարդուն այդպես նվաստացնել: Չէ՞ որ այս շարժումը հենց դրա դեմ էր: Մարդկային արժանապատվությունը բարձրացնող գործընթաց պետք է լինի: Եթե հակառակ կողմում են հայտնվել, պետք չէ մտցնել ցեխն ու ոչնչացնել: Համաձայն չեմ:

Հեղափոխությունը վերջացավ, երբ փողոցում սկսվեց «ռաբիսի» խրախճանքը
Հեռուստաալիքների, ռադիոների և ԶԼՄ-ների համար սոցիալական ծրագիր պետք է մշակվի, որը կունենա պետական հովանավորչություն, մարդկանց ճաշակ դաստիարակելու և, ինչու ոչ, նաև ուղղորդելու գործառույթ: Օրինակ` ինձ համար հեղափոխությունը վերջացավ այն րոպեին, երբ փողոցում սկսվեց «ռաբիսի» խրախճանքը: Նկատի ունեմ բոլոր անճաշակ դրսևորումները: Այդ ամենը երկրորդ պլան մղելը մտավորականի ու մշակույթի նախարարության համագործակցության արդյունքը պետք լինի: Հասարակության մոտ ճաշակը հազար ու մի դրսևորում կարող է ունենալ, բայց հեռուստատեսությունից ու ԶԼՄ-ներից այդ դրսևորումները պետք է արմատախիլ արվեն: Մենք պետք է իմանանք` ինչն է նորմալը, ինչը` աննորմալը: Ես աննորմալին էլ եմ կողմ, հարց չկա, բայց դա պետք է դրվի մի հատուկ տեղ, տարածք: Չի կարելի, չէ՞, մանկապարտեզում «ստրիպտիզ» ցույց տալ, բայց ստրիպտզը պետք է: «Ստրիպտիզի» համար ստրիպտիզ ակումբ կա, ռաբիսի համար` ռեստորան: Հարց չկա, ինչ ուզում եք նվագեք, ուզում եք թուրքերեն երգեք, թուրքերենին էլ դեմ չեմ, բայց հեռուստատեսությամբ չպետք է հնչի: Կպել են սերիալներին` սերիալները սենց, սերիալները նենց: Հասկացանք, բայց դուք լավ սերիալ նկարեցիք, մենք չնկարվեցի՞նք: Ո՞վ է ասում, որ սերիալը վատ է: Աշխարհում հազար ու մի լավ սերիալներ կան, որոնք և′ դաստիարակչական են, և′ գիտահանրամատչելի: Խնդրեմ` ստեղծենք լավը, ինչու ո՞չ:

Խոսքը ճաշակի մասին է: Հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո ամբողջ կեղտը, թուրքիզմը և գենետիկ փչացած կոդը դուրս եկավ: Եթե առաջ թուրք երգչուհի Զեյնաբ Խանլարովան գալիս ու ստադիոններ էր հավաքում, հանրային հեռուստատեսությամբ այդ կլկլոցը ցույց չէին տալիս: Երրորդ մասում մարդիկ պպզում էին, լսում էին, ուռում էին ու այդպես շարունակ: Բայց կային նաև այլ արժեքներ, որոնք համարվում էին պետական և ազգային: Ես ո′չ առաջինին եմ դեմ, ո′չ երկրորդին, բայց ամեն մեկին իր տեղը, իր ժամը: «Սալյուտ» խփելու նման մի բան է`10-ից հետո մի խփեք:

Աննա Բադալյան

Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջը․ Shamshyan Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՀութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԲնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԶորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԻնչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելու
Ամենադիտված