«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում


Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին Մարտունի քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգում խնդիրները

Հասարակություն

ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի, ավագանու բոլոր անդամների, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ քննարկվեցին Մարտունի քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգում առաջացած խնդիրները:

Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը՝ իր պաշտոնավարման 1 տարի 8 ամիսների ընթացքում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը սպասարկող «Վեոլիա ջուր» ընկերությանը քաղաքային իշխանությունների կողմից համակարգում առաջացած բազմաբնույթ խնդիրների շուրջ ուղղվել են բազմաթիվ գրություններ եւ առաջարկություններ, սակայն որեւէ հարց չի կարգավորվել, որեւէ առաջարկություն չի ընդունվել, սպասարկող կազմակերպության կողմից որեւէ ներդրում չի կատարվել:

«Խնդիրները բազմազան են եւ բնակչությանն ամենօրյա հոգսեր պատճառող, որոնց կարգավորման համար այդպես էլ չենք կարողանում ելք գտնել, քանի որ մեր համագործակցված աշխատանքը չի ստացվում, այն դեպքում, երբ քաղաքապետարանը եւ համայնքի ավագանին 2016 թվականին պայմանագիր են կնքել «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ, որտեղ հստակ ֆիքսված են համակարգում սպասարկող կողմից ներդրումներ կատարելու, ինչպես նաեւ առաջացած խնդիրները կարգավորելու պարտավորությունները: Հիմա մենք հարցը հստակ ենք դնում. կամ ավագանու որոշմամբ դադարեցնում ենք պայմանագիրը եւ համակարգը վերցնում համայնքի սպասարկման տիրույթ, կամ սպասարկող կառույցը՝ տվյալ դեպքում «Վեոլիա ջուրը», հստակեցնում է իր պարտավորությունների շրջանակը»,-ներկայացրեց Մարտունու քաղաքապետը:

«Թաղամասեր կան, որտեղ պետք է խմելու ջրագիծ անցկացվի, թաղամասեր կան, որտեղ կոյուղագիծ նորոգելու կամ կառուցելու խնդիր է առաջացել, բայց գործող կարգով ոչինչ չենք կարողանում ձեռնարկել: Մանկապարտեզներում, բազմաբնակարան շենքերում լուրջ խնդիրներ են առաջացել թե՛ ջրամատակարարման, թե՛ ջրահեռացման ոլորտներում, բայց մեր ուժերից վեր է սպասարկման ապահովումը: Մինչդեռ «Վեոլիա ջուր» ընկերությունը մեր քաղաքում զբաղված է միայն գումարներ գանձելով եւ դատական ակտերի միջոցով տուգանքներ սահմանելով»,-իրենց դժգոհությունն արտահայտեցին համայնքի ավագանու անդամները:

«Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուները ներկայացրին, որ իրենք գործում են 2017 թվականի հունվարի 1-ից, ՀՀ կառավարության հետ կնքված համապատասխան պայմանագրի շրջանակներում՝ չհանդիսանալով «Հայջրմուղկոյուղի» ընկերության իրավահաջորդը, ուստի եւ իրավասու չեն պահանջվող ներդրումներ կատարելու կամ շինարարական համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:

«Մենք, համաձայն ՀՀ կառավարության հետ կնքված համապատասխան պայմանագրի, տարեկան պետությանը տալիս ենք 80 միլիարդ դրամ վարձավճար, 2,5 միլիարդ էլ տալիս ենք նոր ներդրումներ կատարելու համար, ուստի եւ ներդրումների հարցը ոչ թե մեր, այլ կառավարության խնդիրն է:Նոր ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցերի կառուցումն ու շահագործումն էլ դուրս է մեր իրավասությունից: Մեր իրավասության մեջ է հաշվիչի տեղադրումը եւ ներքին ցանցին միացում տալը, որը կատարվում է բացառապես անվճար հիմունքներով: Բացի այդ, պետության կողմից մեր տնօրինությանն է հանձնված Մարտունի քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման ոչ ամբողջական համակարգը, ուստի եւ շատ խնդիրներ եւս դուրս են մնում մեր իրավասության շրջանակներից»,-պարզաբանեցին «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուները:

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց կողմերին՝ համատեղ լուծումներ գտնել եւ ստեղծված իրավիճակից դուրս գալ արդյունավետ քայլեր ձեռնարկելու ճանապարհով:«Քննարկումը թեեւ շատ հախուռն ստացվեց, բայց խնդիրը բավականին բարդ ու նուրբ է, որը պահանջում է ավելի գլոբալ մոտեցում:Որքան հասկացա, շատ հարցերի կարգավորում գտնվում է պետության իրավասության շրջանակներում, շատ հարցերի լուծմանն էլ խանգարում է օրենսդրական դաշտը: Դրա համար պետական համապատասխան մարմինները պետք է ունենան իրենց կարգավորիչ դերը, իսկ կողմերը պետք է աշխատեն փոխըմբռնման պայմաններում: Հասկանալի է, որ սպասարկող կողմը որոշ դեպքերում պետք է ընդառաջի եւ՛ բնակչության եւ՛ քաղաքի իշխանությունների կարիքներին, մինչեւ որ մենք կարողանանք համատեղ ուժերով գտնել ամենաարդյունավետ լուծումները: Իսկ որ այստեղ խնդիրները հրատապ կարգավորում են պահանջում, այլ կարծիք չի կարող լինել»,-եզրափակեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն
Ամենադիտված