Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին


Ընդդիմության ոչ այնքան լուսաբանված կոնտիգենտն ակտիվորեն առաջ է քաշում քաղաքական պայքարի համակարգափոխության ուղին, բայց ցույց չի հաղթանակի ճանապարհները

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Էս հոդվածը գրել եմ մի հազար տարի առաջ, բայց համոզված եմ, քանի դեռ դրա մեջ կետերով արձանագրված խնդիրները չեն կարգավորվել սայլը տեղից չի շարժվելու:

Վերջին ժամանակներում հայ հասարակության մեջ շրջանառվող ակտուալ թեմաներից է հեղափոխությունը: Կարելի է ասել, որ ժողովրդական լայն շրջանակների մոտ օրինաչափ պահանջարկ է ստեղծվել. արատավոր հին կարգերը փոխարինել նորով, կամ այլ խոսքով ասած՝ իրականացնել համակարգափոխություն: Բայց ինչպես տեսնում ենք, հասարակական տրամադրությունները և առկա քաղաքական խմորումները աստիճանական զարգացման արդյունքում բոլորովին տարբեր հուներով են ընթացել: Քաղաքական ընդդիմության մի զգալի հատվածը բացառում է պայքարի հեղափոխական ուղին և առաջ քաշում իշխանափոխության այլընտրանքը, բայց չունենալով գործունեության իրական կոնսենսուս՝ դեռևս զրկված է լուրջ գործնական քայլեր իրականացնելու հնարավորությունից:

Չխորանալով տարիներ շարունակ իշխանափոխության ձախողման պատճառների մեջ, որոնք բոլորին են հայտնի, փորձենք վերլուծել ընդդիմության ոչ այնքան լուսաբանված կոնտիգենտի գործունեությունը: Ընդդիմության այդ թևը ակտիվորեն առաջ է քաշում քաղաքական պայքարի համակարգափոխության ուղին, բայց ցույց չի տալիս դրա ռեալ հնարավորությունները՝ հաղթանակի ճանապարհները: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ հեղափոխական ուժերը նույնպես դեռևս զրկված են լուրջ գործնական քայլեր իրականացնելու հնարավորությունից:

Գործնական քայլերի բացակայությունը թերևս պայմանավորված է մի շարք պոստուլատային դրույթների բացակայությամբ և արատավոր երևույթների առկայությամբ: Ինստրումենտալ վերլուծությունը գրեթե ամբողջացնում է ձախողման պատճառների խճանկարը: Եվ այսպես՝ առաջին հերթին կարող ենք առանձնացնել.

1.Ինստիտուցիոնալ կառավարման համակարգի բացակայություն. Թերևս գյուտ արած չենք լինի, եթե ասենք, որ առանց ցնցումների համակարգափոխության համար անհրաժեշտ է ստեղծել արդեն գոյություն ունեցող համակարգին զուգահեռ գործող համակարգ՝ իր բոլոր ինստիտուտներով հանդերձ, որն ըստ էության պետք է կոորդինացնի և իրականացնի նախատեսվող փոփոխությունները: Բայց ինչպես տեսնում ենք, զուգահեռ համակարգ ստեղծելու բոլոր փորձերը ձախողվում են, քանի որ բացակայում են այն կառավարման ինստիտուտները, որոնց վրա պետք է հենված լինի համակարգը:

2.Անհատի պաշտամունք. Պետք է փաստել, որ երկրորդ կետում նշված այս արատավոր երևույթն առաջին հերթին լրջորեն խոչընդոտում է առաջին կետի ռեալիզացմանը, իսկ այդ քաղաքական կառույցները, որպես կանոն, ամբողջապես հիմնվում են որոշակի անհատականությունների հեղինակության վրա և դրանով իսկ դառնում են էլ ավելի խոցելի: Հեղինակավոր անհատի չեզոքացման դեպքում քաղաքական թիմերն արագորեն կազմաքանդվում են, քանի որ հիմված են մեկ մարդու պահի ազդեցության տակ կայացրած որոշումների վրա՝ չունենալով գործունեության ռազմավարական և մարտավարական քարտեզ: Բացի այդ նման համակարգերում շարքային հետևորդները վերածվում են կառավարման ձայնազուրկ սուբյեկտների և կորցնում են զգոնությունն ու իրականության զգացողությունը:

3.Կտրված են ժողովրդից. Կարելի է փաստել, որ նրանք գրեթե ամբողջությամբ կտրված են ժողովրդից, նրանց հետևորդների թիվը հարյուրից չի անցնում, դեռ ավելին, մի բան էլ պակասում է, բայց նրանք դրանից չեն ընկճվում, ավելի են գոտեպնդվում՝ կարծելով, թե ամբողջ հայ ժողովուրդը մոլորյալ է, չի գիտակցում իրավիճակի լրջությունը, իսկ իրենք բարձրագույն ճշմարտության կրողներն են՝ «մարգարեներ հեռավոր անցյալից», որոնք կանխատեսել են պետականության մոտալուտ կործանման սպառնալիքը և ճիշտ ժամանակին հայտնվել են ճիշտ տեղում: Համենայն դեպս «փրկիչ առաջնորդները», այդպես են ներկայացնում իրենց մի քանի տասնյակ մոլեռանդ, ֆանատիկոս հետևորդներին:

4.Գործունեության անարդյունավետությունը. Ուսումնասիրության թիրախ դարձած քաղաքական թիմերը գրեթե ուշադրություն չեն դարձնում իրենց գործունեության արդյունավետության վրա: Նրանք առանց որևէ լուրջ արդյունք արձանագրելու վստահաբար առաջ են ընթանում՝ տալով իրականությունից կտրված նորանոր խոստումներ: Այստեղ պետք է առանձնացնել նաև անսկզբունքայնությունը և սխալ թիրախների ընտրությունը, որի արդյունքում պարբերաբար մեկը մյուսին հաջորդում են խայտառակ ձախողումները:

Վերը թվարկված դիտարկումներին անշուշտ հնարավոր կլինի ավելացնել ևս մի քանի տասնյակ կետեր, բայց, թերևս, սահմանափակվենք այսքանով: Առանց որևէ չարախնդության, հույս ունենք, որ 2015 թվականին ընդդիմությունը կվերանայի վերոհիշյալ բացթողումները և քաղաքական պայքարը կտեղափոխի որակական բոլորովին այլ ռելսերի վրա։

Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Շվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում NBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված