Արդեն ավանդույթ դարձած Շամշադինի Մեղրի և Հատապուղների փառատոնը տեղի կունենա Օգոստոսի 16-ին Բերդ քաղաքում
BlogՀայկ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդեն ավանդույթ դարձած Շամշադինի Մեղրի և Հատապուղների փառատոնը տեղի կունենա Օգոստոսի 16-ին Բերդ քաղաքում:
Կազմակերպվելու են հետաքրքիր միջոցառումներ, շամշադինցիները այդ օրը կազմակերպված տոնավաճառին ներկայացնում են ձեռագործ բազմապիսի աշխատանքներ, ավանդական թխվածքաբլիթներ, յուրահատուկ պահածոներ և իհարկե շամշադինյան հատապտուղներ և անկրկնելի Շամշադինի մեղրի տեսականիներ: Լինելու են բազմաթիվ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից:
Միջոցառումները կազմակերպվում են "Սորան" կոչվող գեղատեսիլ վայրում՝ Ցլիկ Ամրամի ամրոցի հիասքանչ տեսարանով: Սահմանամերձ Շամշադինի համար այս փառատոնը շատ կարևոր իրադարձություն է և մեծ նշանակություն ունի: Շատ հետաքրքիր է լինելու: Շամշադինցիներս սիրով սպասում ենք բոլորիդ...