«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում


14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են

Հասարակություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 14-ամյա Հայկ Հարությունյանը, ում անհետ կորելու մասին դեռ հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել ոստիկանության Մասիսի բաժինը, դեռ չի հայտնաբերվել: Աուտիզմով տառապող երեխայի որոնողական աշխատանքներն արդեն դադարեցվել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Նանա Գնդոյանը տեղեկացրեց, որ ԱԻՆ-ը երեխայի փրկարարական աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել հունիսի 18-ին՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ:

«Քանի որ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով, մենք մեր մասով այդտեղ անելիք չունենք: Գործը դրանով հանձնվում է ոստիկանությանը»,-ասաց Գնդոյանը, հավելելով, որ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սակայն, հանձնարարել է գնալ երեխայի գտնվելու մասին ստացվող ահազանգերի հետքերով: «Այս ամբողջ ընթացքում երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ գրեթե բոլոր տեղեկությունները ապատեղեկատվություն են եղել: Այսօր երեխայի գտնվելու տեղանքի մասով որևէ տեղեկատվություն չենք ստացել»,-նշեց նա:

Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի կորելուց 10 օր անց Արարատի մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով դեռ որևէ տեղեկատվություն չկա: «Արմենպրես»-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ասացին, որ երեխայի անհետացման վարկածների հետ կապված որևէ բան ասել չեն կարող, քանի որ գործը դեռ նախաքննության փուլում է:

Արմավիրի մարզի փրկարար վարչության պետ Հովհաննես Մարգարյանն էլ «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Արմավիրի և Արագածոտնի մարզերում, որտեղից ստացվել են ահազանգեր երեխայի գտնվելու հավանական վայրի վերաբերյալ, ևս որոնողական աշխատանքները դադարեցված են: «Հունիսի 12-ին մարզի փրկարար վարչություն է դիմել Հայկի եղբայր Գոռը, տեղեկացնելով, որ երեխային տեսել են Արմավիրի մարզի Արագած համայնքում, խնդրելով մասնակցել որոնողական աշխատանքներին»,-ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ հենց այս օրը դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը, կատարվել են որոնողական աշխատանքներ մարզի 11 համայնքներում և հարակից դաշտերում:

«Աշխատանքներին մասնակցել է 14 հրշեջ-փրկարար, 60 կամավոր, 29 ավտոմեքենա, 3 ամենագնաց կվադրոցիկլ, ապա նույն օրը տեղեկատվություն է ստացվել, որ երեխային տեսել են Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքում, որտեղ ևս ծավալվել են համատեղ որոնողական աշխատանքներ»,-նշեց փրկարար վարչության պետը:

Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ երկու մարզերում մինչև հունիսի 15-ը տևած որոնողական աշխատանքներին մասնակցել են ոչ միայն 200-ից ավելի փրկարարներ, կամավորներ, նաև երեխայի որոնողական աշխատանքներում ներգրավվել են կինոլոգներ և դրոններ, սակայն ապարդյուն:

Կորած երեխային փնտրող կամավորականների՝ Մասիսի շտաբի համակարգող Բայանդուր Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ կամավորները 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքները սկսել են հունիսի 11-ին: «Հունիսի 8-ին՝ երեխայի կորելու օրը, որոնողական աշխատանքները սկսել է Հայկի եղբայր Գոռը՝ ընկերների հետ: Մենք այդ աշխատանքներում ներգրավվել ենք 3-րդ օրը»,-ասաց նա:

Բայանդուր Պողոսյանի խոսքով՝ երեխայի որոնողական աշխատանքները դադարեցրել են նաև կամավորները:

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայություն հունիսի 9-ին, ժամը 21:32-ին ահազանգ էր ստացվել, որ ս/թ հունիսի 8-ին, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել: 

Արարատի մարզի դատախազությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել: «Նյութի նախապատրաստումը 10 օր է տևում, և քանի որ Հայկ Հարությունյանը դեռևս չի հայտնաբերվել Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն»,-հայտնել էր դատախազությունը: 

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն
Ամենադիտված