Մինչդեռ մենք ու ադրբեջանցիները զբաղված ենք միմյանց ատամ ցույց տալով, Վրաստանը միլիոնավոր դոլարներ է վաստակում երկուսիս հաշվին
Ուշադրության կենտրոնումԶոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մինչդեռ մենք ու ադրբեջանցիները զբաղված ենք միմյանց ատամ ցույց տալու վրա միլիոններ ծախսելով ու մինչդեռ երկու հասարակության հայացքն ուղղված է առաջնագծից եկող լուրերին՝ Վրաստանը տարեկան շուրջ կես միլիոն հայ ու ադրբեջանցի է ընդունում ու ճանապարհում, միլիոնավոր դոլլարներ վաստակելով երկուսիս հաշվին էլ:
ՎԱղը 22:30 ին ամբողջ Եվրոպան հայացքը կուղղի դեպի Թբիլիսի, որտեղ կկայանա Եվրոպայի սուպերգավաթի խաղը լեգենդար Բարսելոնայի և Սեվիլիայի միջև: Այս օրերին Թիֆլիսում հազարավոր զբոսաշրջիկներ կան ու երկիրը միլիոնների օգուտ է քաղում: Հատկանշական է, որ միայն խաղի համար Թիֆլիս են եկել շուրջ 70 հզ զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, ասում են՝ Թբիլիսիի օդանավակայան ամեն 5 րոպն մեկ ինքնաթիռ է իջնում: Հետո էլ մեր պապերը կասեին է... վրացի: