Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել


Տեղի է ունեցել Նադեժդա Սարգսյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողովի նիստը

Հասարակություն

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից,  Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս. թ. հուլիսի 4-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը` հուլիսի 5-ին, ժամը 11:00-13:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:  Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Նադեժդա Վիգենի Սարգսյան

Երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքի 63-րդ տարում իր մահկանացուն կնքեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժդա Սարգսյանը:

Երգչուհին  ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 17-ին, Երևանում:

1971 թվականին ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի դասընթացները, 1992-ին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։ 1973-1978 թթ. եղել է «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի, 1977-1987 թթ.` Հայաստանի պետական էստրադային նվագախմբի (գեղարվեստական  ղեկավար և դիրիժոր՝ Կոնստանտին  Օրբելյան) մենակատար: 1987-1992 թթ. «Հայեր» անսամբլի և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել, 1992-1999 թթ.՝ «Հայեր» մշակութային կենտրոն» բարեգործական հիմնադրամի նախագահը:

1999-2007 թթ. նախագահել է «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնում: 1997թվականից հիմնադրել և ղեկավարել է «Դո-ռե–մի» հանրապետական և միջազգային մանկապատանեկան երգի մրցույթը:

1995-1999 թթ. եղել  է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։

2007-ից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում «Տարեմուտի երեկո-2008», «Երկու աստղ» և այլ նախագծերի, իսկ 2008-2009 թթ.՝ «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթներին Հայաստանի կողմից հանդես եկող պրոդյուսերն է եղել: 

2003–2017 թթ. ղեկավարել է Երևանի մշակույթի պետական քոլեջը։

Նրա առաջին իսկ բեմելով դրսևորվել էր իր բացառիկ տաղանդը: Մտավորականի, ազնվագույն մարդու իր վառ և կիրթ կերպարով, նա բեմում կայացել և անմահացել է բազմաթիվ կատարումներով:

Նադեժդա Սարգսյանը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի 40 երկրներում։ Երգացանկում ներառված էին Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մելիք Մավիսակալյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի և այլոց երգերը:

Նադեժդա Սարգսյանի կատարումները սիրված են եղել ունկնդրի կողմից և իրավամբ դարձել ժողովրդի սեփականությունը:

ՀՀ նախագահի հրամանագրով Նադեժդա Սարգսյանը 2010 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը:

2017 թ. «Մշակույթի և կատարողական արվեստների միջազգային ակադեմիայի» խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է այդ ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչում:

2013 թ. ՌԴ հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի խորհրդի կողմից Նադեժդա Սարգսյանը ճանաչվել է ակադեմիայի պատվավոր անդամ:

2016-ից ՀՕՖ-ի, «Նվիրիր կյանք» և այլ բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ էր:

Մեծ է Նադեժդա Սարգսյանի ավանդը հայ ժամանակակից էստրադային երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում:

Ի դեմս Նադեժդա Սարգսյանի, մեր հասարակությունը կորցրեց տաղանդավոր երգչուհու և հմուտ մանկավարժի:

Երաժշտարվեստի երախտավորի, մանկավարժի և արվեստի իրական նվիրյալ Նադեժդա Սարգսյանի կերպարը դեռ երկար կուղեկցի երաժշտական հանրությանը, նրա հիշատակը վառ կմնա արվեստասեր հասարակության սրտում:

Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված