Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար


Տիգրան Ներսիսյան. «Կուզենայի, որ «սիրո և համերաշխության» մթնոլորտն իրական լինի»

Հասարակություն

«Փաստ»-ի հյուրը Հայասատանի վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն է: 
Հասարակության ցանկությունն անտեղի չէ
Նոր Հայաստան կառուցելու մեկնարկը հրաշալի է և հուսադրող: Կան սպասումներ, որոնք, բնականաբար, պետք է արդարացվեն: Կարծում եմ` այդ ճանապարհին ենք: Մեկնարկը նաև սկբզունքային է` իրենց առջև խնդիրներ ու հարցեր են դրել: Իսկ արդյունք տեսնելու համար դեռ շատ քիչ ժամանակ է անցել, բայց կարևոր է, որ տեսնում ես այն ուղիները, որոնք իր առաջ է դրել նոր իշխանությունը: Մեր հասարակության զգալի մասը ցանկանում է հնարավորինս շուտ տեսնել փոփոխությունները: Այդ ցանկությունն անտեղի չէ: 25 տարի է` մարդկանց մոտ բազմաթիվ լրջագույն հարցեր են կուտակվել, որոնք շատ արագ լուծման կարիք են զգում: Փոփոխությունները շուտ տեսնելու ցանկություն կա, բայց դրանք այնպիսի խորը և արմատական հարցեր են, որոնց լուծման համար ժամանակ է պետք: Ճանապարհը ճիշտ է ընտրված, բայց մարդիկ պետք է աշխատեն` նոր տեսնենք իրական արդյունքը: 
Եթե պաշտոնյա ես, ուրեմն` հարուստ ես. նախորդների սխալները շատ են`Աստված չանի`կրկնվեն
20 տարի երկրում տոտալ թալան է եղել: Առաջին հերթին` պետք է կանխվի դա: Մենք ուղղակիորեն արձանագրել ենք` եթե ինչ-որ մեկը պաշտոն է ձեռք բերում, սկսում է հարստանալ: Վերևից` առաջին մարդուց, մինչև ներքևի էշելոններ` եթե պաշտոնյա ես, ուրեմն` հարուստ ես: Թալանի չափն էլ է տարբեր եղել, բայց այդ փաստը սարսափազդու է: Այն աշխատավարձերով, որոնք ստանում են պաշտոնյաները, հնարավոր չէ նման կարողություններ ունենալ: Երկրորդը բանակի հարցն է: Մենք գիտենք, թե բանակն այսօր ինչ արժեք ունի պատերազմող և թշնամիներով շրջապատված մեր երկրի համար: Բայց, պարզվում է, այնտեղ էլ կանխարգելիչ ոչինչ չի եղել, բանակն էլ են թալանել: Սա սարսափելի է: Այսինքն` այնպես չի եղել, որ ինչ-որ մեկը գոնե ասեր` բանակի մասով չի կարելի: Գոնե բանակի առումով տաբու լիներ, բայց բանակն էլ են թալանել: Իսկ բանակից բխող հաջորդ հարցն անվտանգությունն է, որը դրված է նոր կառավարության առաջ: Անվտանգությունն արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերի մեջ է: Նախորդների սխալները շատ շատ են: Աստված չանի`կրկնվեն: 
Կուզենայի, որ «սիրո և համերաշխության» մթնոլորտն իրական լինի
Կարծում եմ` հասարակության մեծ մասը հասկանում է, որ այնպես շարունակել այլևս չէր կարելի: Եկել էր մի պահ, որը շարունակելն ուղղակիորեն անհնար էր: Բացթողումներից, սխալներից պետք է եզրակացություն անի նաև հասարակությունը: Ուզած, թե չուզած` հասարակությունը դուրս է գալու էյֆորիայից: Ինչ-որ մեկը ցանկանա, թե` ոչ, էյֆորիան անցնելու է, որովհետև այն ուղղակի հոգեվիճակ է: Իսկ երբ վիճակը ստաբիլանա, վերոնշյալ սպասումները հարցերի տեսքով դրվելու են նոր կառավարության և ղեկավարության առաջ: Բոլորը պետք է հասկանան` եթե երկիրն ինչ-որ մեկի կողմից կառավարվում է, ապա ով ուզում է` լինի, նրա վրա մեծագույն պատասխանատվություն է դրված: Մենք ժողովրդավարական երկիր ենք ուզում կառուցել, անձերը փոխվելու են, կառավարությունները փոխվելու են, բայց պետք է գիտակցեն երկիրը ղեկավարելու և առաջ տանելու լրջագույն պատասխանատվությունը: 
Ես կուզենայի, որ «սիրո և համերաշխության» մթնոլորտ ասվածն իրական լինի, որովհետև տեսնում եմ, որ այսօր կա նաև չարության մթնոլորտ: Իհարկե` կա համախմբում, բայց հասարակությունը բաժանված է մասերի: Ես ուզում եմ, որ այդ ամենը վերանա: Իհարկե մեծագույն չարիք գործածները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Տարբեր ոլորտներում եղած անարդությունները պետք է բացահայտվեն, թերությունները պետք է շտկվեն: Համենայն դեպս` պետք է գնալ այդ ճանապարհով, բայց այդ ամենը չպետք է հիմնված լինի ավելորդ նեգատիվի, ագրեսիայի ու չարության նոտաների վրա: Նայում ես համացանցը, մամուլը, դրսում զրուցում մարդկանց հետ, հասկանում ես, որ ավելորդ լարվածություն կա: Հասկանում եմ` ինչու է այդպես, ցավոք շատ-շատ բաներ են կուտակվել, բայց ավելորդ ագրեսիան, միևնույն է, լավ բանի չի տանում: Այդ տրամադրությունները պետք է մեղմվեն:
Ծայրահեղականությունը ճիշտ մոտեցում չէ
Բարեփոխումներ պետք է լինեն նաև մշակույթի ոլորտում: Այստեղ ևս ամենակարևորը ճիշտ ուղղություն ընտրելն է: Օրենսդրական փոփոխություններին ժամանակի ընթացքում և քայլ առ քայլ պետք է հասնել: Բայց ինչպես բոլոր ոլորտներում, այստեղ ևս ծայրահեղականությունը ճիշտ մոտեցում չէ: Այսինքն` ստեղծվածը քանդելը, ինչի օրինակներն ունենք: Ինչ-որ բան բարեփոխելու համար քանդել են եղածը, բայց դրա փոխարեն նորը չեն կարողացել կառուցել: Նման մոտեցումը սխալ է, քայլերը պետք է մտածված լինեն: Իսկ որ ամենակարևորն է` մշակույթի նախարարության հետ պետք է որոշումներ կայացնեն մշակույթի պրոֆեսիոնալները, ինչպես նաև` ներկայացնեն առաջարկություններ: Այդ գործընթացներում պետք է ներգրավված լինեն թե′ ավագ, թե′ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: Սա է ճիշտ ճանապարհը: Իսկ որ մեր ոլորտին առնչվող կուտակված հարցերը բազմաթիվ են, և լուծման անհրաժեշտություն ունեն, փաստ է:
Աննա Բադալյան

Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսը
Ամենադիտված