Համահայկական 6-րդ խաղերի ֆուտբոլի առաջնությունում Ստեփանակերտի թիմը հասել է եզրափակիչ փուլի
BlogՎրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Համահայկական 6-րդ ամառային խաղերում Ստեփանակերտը ներկայացնող ֆուտբոլի հավաքականը, հաղթելով բոլոր հանդիպումներում, դուրս է եկել եզրափակիչ փուլ:
Այդ մասին տեղեկացրել է «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, սպորտի վարպետ Սլավա Գաբրիելյանը՝ հավելելով, որ օգոստոսի 9-ին կայացած 1/8 եզրափակչում Ստեփանակերտի թիմը 1:0 հաշվով հաղթել է Քուվեյթի թիմին, իսկ օգոստոսի 10-ին և 11-ին կայացած 1/8 եզրփակչի հանդիպումներում արցախցի ֆուտբոլիստները հաղթել են Էջմիածին և Արգենտինայի Պիլար քաղաքները ներկայացնող թիմերին՝ համապատասխանաբար 8:1 և 2:0 հաշիվներով:
Ինչպես հայտնեց Ատեփանակերտի հավաքականի մարզիչ Ս. Գաբրիելյանը, վաղը՝ ժամը 17:00-ին, Աբովյան քաղաքի մարզադաշտում կկայանա ընթացիկ համահայկական խաղերի ֆուտբոլ մարզաձևի եզրափակիչ փուլը, որի ընթացքում ստեփանակերտցիներն իրենց ուժերը կչափեն ՌԴ Բառնաուլ քաղաքը ներկայացնող թիմի հետ: