Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Բանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան


Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ՀՀԿ-ն սկզբունքորեն դեմ չէ մեկ տարում գնալ արտահերթ ընտրությունների

Հասարակություն

Հանրապետական  կուսակցությունը պատրաստ է մեկ տարի հետո արտահերթ ընտրությունների անցկացմանը: Այս մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ ԱԺ աշխատանքային խմբի ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

«Սկզբունքորեն ինչո՞ւ ոչ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

ԱԺ-ում կայացած նիստին մասնակցելու հրավեր են ստացել նաև Ընտրական օրենսգրքում փոփոխությունների՝ ՀՀ վարչապետին առընթեր հանձնաժողովի անդամները, սակայն նրանք այսօր ներկա չէին:

«ԱԺ նախագահը նրանց հրավեր էր հղել, և մենք պլանավորում էին հանդիպում անցկացնել: Հուսանք, որ հաջորդ նիստին արդեն ներկա կլինեն»,- նշեց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է վարչապետին առընթեր հանձնաժողովի կողմից խորհրդարան անցնելու շեմը 1%-ով իջեցնելու առաջարկին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այն պետք է որոշակի նպատակ հետապնդի:

«Խորհրդարանական համակարգերում կարևոր է, որ քաղաքական ուժերից մեկը կայուն մեծամասնություն ունենա: Ընտրական շեմը նվազեցնելը հակառակ ուղղությամբ է տանում պրոցեսը, և ես ուզում եմ հասկանալ, թե որն է եղել խնդիրը, ինչու ենք մենք դա անում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով` Հայաստանում դեռևս ստեղծված չէ դասական քաղաքական դաշտ, և կայացած ավանդական կուսակցությունները քիչ են ու կառավարական հանձնաժողովի առաջարկը կարող է խոչընդոտել նորաստեղծ կուսակցությունների կայացմանը:

«Այս փոփոխությունները կհասկանայի այն դեպքում, եթե գոնե տարիներ շարունակ լիներ կուսակցությունների նույն կազմը ու խորհրդարան թարմ արյուն մտցնելու կարիք լիներ: Առանց դրդապատճառի վերցնել ինչ-որ մի գաղափար ու ներմուծել, շատ արհեստական է»,- ասաց նա:

Փակ ցուցակներով համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկի վերաբերյալ Դավիթ Հարությունյանը նշեց, որ իր համոզմամբ Հայաստանի ապագան այն ընտրական մոդելն է, որը ներկայումս գործում է, սակայն այն իր առավելությունները ցույց կտա 2-3 ընտրությունների ընթացքում:

«Կարծում եմ` պետք է համադրել բոլոր առավելություններն ու թերությունները, որովհետև նպատակը մեկն է` թույլ չտալ, որ որևէ մեկը որոշի կուսակցության անդամների հերթականություն: Դա երբևէ թույլ չի տա, որ ձևավորվեն իսկապես ժողովրդավար կուսակցություններ»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

ՀՀԿ ներկայացուցիչը նշեց, որ խմբակցությունների ու կառավարության անդամների քննարկումները հնարավորություն են տալիս գտնել հենց այն լավագույն լուծումները, որոնք հնարավորություն կտան որակյալ ընտրություններ կազմակերպել: Իր խոսքով` իդեալական համակարգ չկա, բայց պետք է փորձել պլանավորել այնպիսի մոդել, որով հնարավոր կլինի լուծել Հայաստանում առկա խնդիրները:

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ԱԺ աշխատանքային խմբի առաջին նիստի ընթացքում ՀՀԿ և Դաշնակցություն խմբակցությունները ներկայացրել են իրենց առաջարկները: ԵԼՔ-ն ու «Ծառուկյան» դաշինքն իրենց առաջարկները կներկայացնեն հաջորդ նիստի ընթացքում:

 

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված