Նիկոլ Փաշինյանը խոսել է Մարտի 1–ի գործով Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության մասին
ՔաղաքականությունԲոլորը իրավունք ունեն ունենալ կարծիքներ, դատավարական որոշումները կայացնում են նախաքննություն եւ հետաքննություն իրականացնող մարմինները։
Փաշինյանը հրաժարվեց մեկնաբանել փաստահավաք խմբի ներկայացուցիչների այն պնդումները, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է հրավիրվեր ոչ թե որպես վկա, այլ որպես մեղադրյալ։ «Բոլորը իրավունք ունեն ունենալ կարծիքներ, դատավարական որոշումները կայացնում են նախաքննություն եւ հետաքննություն իրականացնող մարմինները»,–եզրափակեց նա։
Ավելի վաղ ՀՔԾ-ն հաստատել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, տեղեկացրել էր, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ։