Թրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Պուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը


Ղարաբաղի «ադրբեջանական» լինելը Ադրբեջանի բնակչությանը սատանայաբար խաբելու սուտ է. Ստերլիգով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում հաստատված ռուս մեծահարուստ հայտնի գործարար Գերման Ստերլիգովը հայտարարել է, որ Ղարաբաղի «ադրբեջանական» լինելու մասին սուտ պնդումները «Ադրբեջանի միլիոնավոր միամիտ բնակիչներին ուղղված սատանայական խաբեություն է»:

Ստերլիգովն այս մասին հայտնել է «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում արած գրառման մեջ:

Նշելով, որ ընկերոջ պարտքն է ասել անդուր եւ անշահախնդիր ճշմարտությունը, ադրբեջանցիներին ուղղված` «Նամակ Ղարաբաղից» հրապարակման մեջ Ստերլիգովը խոսել է «Ղարաբաղը պատմականորեն ադրբեջանական հող է» ադրբեջանական իշխանությունների չարչրկված ցնդաբանության մասին:

«Ադրբեջանի միլիոնավոր ազնիվ եւ միամիտ բնակիչներին արված այդ սատանայական խաբեությունը ադրբեջանցիների մոտ սուտ նպատակի համար կյանքը զոհելու պատրաստակամություն է առաջացնում», -գրել է նա:

Ստերլիգովը գտնում է, որ դրա համար մեղավորը «խորհրդային ծախու պատմաբաններն ու գրողներն են», որոնց առաջ դեռեւս հարյուր տարի առաջ խնդիր  է դրվել «այդ թեմայով ճշմարտանման ինչ որ բան գրել», եւ այդ զառանցանքը կրկնվել է խորհրդային մարդկանց մի քանի սերունդների կողմից:

Ստերլիգովը ճշմարտությունը պարզելու համար ադրբեջանցիներին խորհուրդ է տալիս դիմել հնամենի տարեգրություններին եւ հայերենով գրված գերեզմաններին, որոնք, «բոլորն` առանց բացառության» խոսում են իրենից ավելի համոզիչ:

«Ցանկանում եմ ձեզ հասցնել այն միտքը, որ հենց պատմական ճշմարտության խոստովանությունը, այսինքն՝ այն, որ Ղարաբաղը հանդիսանում է վաղնջական հայկական հող, հանում է ադրբեջանցիների եւ հայերի միջեւ պատերազմի ցանկացած դրդապատճառների` շարժառիթների ամբողջությունը: Միայն սկզբնական սուտը մերկացնելով է հնարավոր կանխել նոր, մեծ արյունահեղությունը, որը նախապատրաստում են ադրբեջանական եւ հայ ժողովուրդների թշնամիները», - գրել է Ստերլիգովը: Նրա խոսքով` «ստացվում է, որ Ղարաբաղի համար պատերազմում հայերը մեռնում են ճշմարտության, իսկ ադրբեջանցին երը` ստի համար»:

«Իսկ դա ձեզ պե՞տք է», - դիմելով ադրբեջանցիներին՝ հարցնում է նա:

Ստերլիգովն առաջարկում է «նստել պատմական վեճի խաղաղ, բաց սեղանի շուրջ, նրա վրա դնել հնուց պահպանված գրավոր տարեգրությունների վկայությունները, եւ այդ տարեգրությունների հիման վրա պարզել, որտեղ է ճշմարտությունը, եւ որտեղ սուտը»:

«Դա ավելի լավ է, քան իրար սպանելը: Թող այդ կլոր սեղանը տեսանելի, ժողովրդական դիվանագիտություն դառնա հայերի, ադրբեջանցիների եւ ռուսների միջեւ: Թող անզոր զայրույթից պայթեն մեր ժողովուրդներին թունավորող սադրիչ-պատմաբանները: Մենք անգամ չենք քննելու նրանց ժամանակակից պատվերով գրվածքները, այլ միանգամից դիմելու ենք հին ձեռագրերին, որոնք մեծաթիվ են պահպանվել «, -առաջարկում է նա:

Ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր, «Ալիսա» սակարանի հիմնադիր Գերման Ստերլիգովը 2015 թվականի հուլիսի 4-ին ընտանիքի` կնոջ եւ 5 երեխաների հետ ժամանել է ԼՂՀ եւ հաստատվել Շուշի քաղաքում: Բաքվի այն հայտարարությանը, որ Գերման Ստերլիգովը հատնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում», նրա փաստաբանը պատասխանել է, որ գործարարն այդ քայլին գնացել է միանգամայն գիտակցված կերպ, եւ հավելել. «Կարծում եմ, որ դա նրա համար միեւնույն է»: Հուլիսի 22-ին հայտնի է դարձել, որ Ստերլիգովի արած` «Ղարաբաղը հինավուրց հայկական հող է» արտահայտությունից հետո Ադրբեջանում նրա դեմ երկու հոդվածներով քրեական գործ է հարուցվել:

Աղբյուրը՝ Orer.am

Թրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, ԳեղաՈւիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են
Ամենադիտված