Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր


Պուտին-Թրամփ հանդիպում. «երկաթե վարագույրը» բարձրանո՞ւմ է. փորձագետի կարծիքը

Օրերս Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  և  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին պաշտոնական հանդիպումը: Հելսինկին հերթական անգամ դարձավ այն վայրը, որտեղ ՌԴ և ԱՄՆ առաջնորդներին  հաջողվեց որոշակիորեն թուլացնել հարաբերություններում առկա լարվածությունը և վերսկսել տարբեր հարցերի շուրջ  դեռևս 2014 թվականին ընդհատված  երկխոսությունը: Հադիպման շրջանակներում կողմերը համաձայնեցին ստեղծել ձևաչափեր, որոնք հարթակ կհանդիսանան տարբեր մակարդակներում երկկողմ հանդիպումների և քննարկումների  համար: Այդ ձևաչափերն են.

  • Աշխատանքային խումբ՝ կազմված ռուսական և ամերիկյան գործարար ոլորտի ներկայացուցիչներից, ովքեր կքննարկեն առևտրային և ներդրումային ոլորտում արդյունավետ համագործակցության հեռանկարները:
  • Փորձագիտական խորհուրդ՝ կազմված երկու կողմերի քաղաքագետներից, հայտնի դիվանագետներից և նախկին ռազմական փորձագետներից, ովքեր կքննարկեն երկկողմ հարաբերությունների բարելավման հնարավորությունները:
  • Անվտանգության հարցերով պատասխանատուների շարունակական քննարկումներ՝ համատեղելու ջանքերն ահաբեկչության և ծայրահեղության դեմ պայքարում, ինչպես նաև վերահսկելու Հելսինկիում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները համաձայնեցին ավելի հաճախակի դարձնել իրենց երկկողմ հանդիպումները՝ քննարկելու միջազգային կարևորության հարցեր:  Իսկ որքա՞ն արդյունավետ կլինեն այդ քննարկումները, և արդյո՞ք նրանց կհաջողվի տարբեր հարցերի շուրջ գտնել համաձայնության կետեր: Այս հարցերին պատասխանելու համար, նախևառաջ, անհրաժեշտ է անդրադառնալ քննարկման ժամանակ բարձրաձայնված առավել խնդրահարույց թեմաներին:

 

Մրցակցություն էներգամատակարարման ոլորտում

Հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ-ն կոչեց այս ոլորտում բացահայտ մրցակից: Հիշեցնենք, որ թեմայի շուրջ քննարկումները սրվել էին դեռևս ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակներում, երբ ԱՄՆ նախագահը Գերմանիային բացահայտ մեղադրեց ՌԴ-ի «գերին» լինելու մեջ: Ըստ Թրամփի՝ Գերմանիան գազի 70%-ը ներկրում է Ռուսաստանից, և ԱՄՆ-ը չի կարող մեծ գումարներ ծախսել իր՝ ՆԱՏՕ դաշնակիցներին պաշտպանելու համար այն պարագայում, երբ նրանք շահույթ են ստանում ՌԴ հետ համագործակցությունից: Ըստ էության, սրանով ԱՄՆ նախագահը փորձեց երկընտրանքի առջև կանգնեցնել իր՝ ՆԱՏՕ դաշնակիցներին՝ ԱՄՆ կողմից տրամադրվող ռազմական աջակցության դիմաց նրանցից պահանջելով ռուսական գազի փոխարեն օգտվել ամերիկյան թերթաքարային գազից:  Միանշանակ է, որ այս խնդիրը  դեռևս շարունակելու է մնալ առավել խնդրահարույցների շարքում, քանի որ այս դեպքում երկրների քաղաքական շահերը բախվում են տնտեսական շահերին (ամերիկյան թերթաքարային գազի արժեքն ավելի բարձր է, քան  ռուսական գազինը): 

Սիրիայում և Ուկրիանիայում տիրող իրավիճակների վերաբերյալ հակասություններ

Դատելով պաշտոնական հայտարարություններից՝ կարել է նշել, որ Սիրիայի հարցում ԱՄՆ  հիմնական ռազմավարական խնդիրն այսօր այնտեղ Իրանի ռազմական ներկայությունն է: ԱՄՆ-ն ակնկալում է ՌԴ-ից, որ վերջինս կփորձի համաձայնություն ձեռք բերել Իրանի հետ՝ դուրս բերելու իրանական զորքերն առնվազն Իսրայելին սահմանակից տարածքներից: Հանդիպման արդյունքում արված հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը պատրաստակամ է ԱՄՆ հետ շարունակել Իսրայելի անվտանգության շուրջ բանակցությունները: Հատկանշական է, որ, ըստ տարբեր գնահատականների, սիրիական ուղղությամբ ռուս-ամերիկյան հնարավոր պայմանավորվածություններն ուղղակի փոխկապակցված են ուկրաինական ճգնաժամի հետ կապված երկու երկրների հնարավոր համաձայնություններից: 

 

ԱՄՆ ներքաղաքական հակասություններ

ՌԴ հարցում Թրամփի վարած քաղաքականությունն այսօր էլ շարունակում է քննադատության արժանանալ անգամ Թրամփի կուսակիցների՝ հանրապետականների կողմից: ԱՄՆ-ում Թրամփին շարունակում են մեղադրել «ռուսական շահերը սպասարկելու» մեջ: Թեմայի շուրջ քննարկումները հերթական անգամ սրվեցին, երբ  Պուտին-Թրամփ հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ արդարադատության նախարարությունն առաջին անգամ ուղղակի մեղադրանք առաջադրեց ռուսական  հետախուզության 12 աշխատակիցների 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում դեմոկրատների գրասենյակը հաքերային հարձակման ենթարկելու մեջ: Բնականաբար, ԱՄՆ ներքաղաքական նման տրամադրությունները չեն կարող անհետևանք մնալ ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր առաջընթացի վրա: Սակայն, կարելի է փաստել, որ ԱՄՆ նախագահի և ռուսական կողմի շահերն  այս հարցում ինչ-որ տեղ համընկնում են. ընդունել, որ ՌԴ-ն ազդեցություն է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա, նշանակում է ընդունել, որ ԱՄՆ նախագահի հաղթանակը լիարժեք լեգիտիմ չէ:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ

Ուշագրավ է այն փաստը, որ առավել խնդրահարույց հարցերի շարքում կողմերն առնվազն հանրային մակարդակում փորձեցին շրջանցել ԱՄՆ կողմից ՌԴ դեմ իրականացվող պատժամիջոցների խնդիրը: Սա, թերևս, պետք է բացատրել ԱՄՆ ներքաղաքական իրավիճակով, երբ ԱՄՆ նախագահը պատժամիջոցների հնարավոր չեղարկման կամ թուլացման հարցում դեռևս չի վայելում անգամ հանրապետական կոնգրեսականների աջակցությունը: Ուստի, չունենալով այս հարցում որևէ փոփոխություն իրականացնելու գործիքակազմ, բնական է, որ կողմերն առնվազն այս փուլում չանդրադառնալ տվյալ խնդրին, որպեսզի այն որևէ կերպ չազդի բանակցությունների ներկայիս կառուցողական մթնոլորտի և հետագա ընթացքի վրա:

Ամփոփելով կարելի է եզրակացնել, որ հանդիպումն արդեն իսկ կարելի է արդյունավետ համարել, քանի որ այն սկիզբ է դրել պաշտոնական մակարդակում ռուս-ամերիկյան  հրապարակային երկխոսությանը, ինչպես նաև հանգեցրել կողմերի հարաբերություններում լարվածության որոշակի թուլացմանը: Ռուս-ամերիկյան երկխոսության նոր ձևաչափերի ներդրումն ավելի է կարևորվում, հատկապես երբ հաշվի ենք առնում այն փաստը, որ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը և ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը նույնպես վերսկսեցին հարաբերությունները և վերջ դրեցին Սառը պատերազմին երկխոսության նոր մեխանիզմների ներդրումով:  Ի դեպ, Թրամփը բազմիցս է դրական արտահայտվել Ռոնալդ Ռեյգանի մասին՝ փորձելով զուգահեռներ անցկացնել իրենց գործելաոճում:

Թե որքան արդյունավետ կլինեն հետագա բանակցությունները, կախված է ինչպես ամերիկյան ներքաղաքական, այնպես էլ գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներից: 

Լիանա Հովհաննիսյան

Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին
Ամենադիտված