«Բայց նախկին դաշնակցական մարզպետ լինում է, չէ՞». Փաշինյանը՝ դաշնակցական նախարարին
ՔաղաքականությունՊարո՛ն վարչապետ, ասում են՝ մեկ նախկին դաշնակցական չի լինում, մեկ էլ` նախկին մարզպետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, կառավարության նիստում հումորով ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, որը նախարար է նշանակվել Դաշնակցության քվոտայով:
«Բայց նախկին դաշնակցական մարզպետ լինում է, չէ՞», - կատակեց վարչապետը՝ նկատի ունենալով, որ Արթուր Խաչատրյանը նախկինում Շիրակի մարզպետ է եղել: