Գաղափարներ, որոնց հեղինակները ստացել են ավելի քան 1.000.000.000 դոլար
BlogՍանասար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս 10 գաղափարների հեղինակները ստացել են 1.000.000.000 դոլլարից ավելի գումար:
1. Միշել Ֆերրերո և նրա ընտանիքը ստացել են 10մլրդ դոլլար: Գաղափարը՝ հայտնի Ֆերրերո շոկոլադը և շոկոլադե կարագը:
2. Բրեդ Խյուզ՝ 5,3մլրդ դոլլար: Գաղափարը՝ ավտոմատ պահեստային խցիկներ:
3. Ռալֆ Լոուրեն՝ 5մլրդ դոլլար, գաղափարը՝ սովորական վերնաշապիկին տեղադրել պոլո գունավոր պիտակ և սկսել վաճառել այն 50 դոլլարից սկսած:
4. Ջեֆֆ Բիզոս՝ 4,4մլրդ դոլլար, գաղափարը՝ վաճառել գրքեր համացանցի միջոցով:
5. Թայ Ուորներ՝ 4,5մլրդ դոլլար, գաղափարը՝ խաղալիք արջուկների վաճառք:
6. Կալեո Յուդիվիխա, Դիտրիխ Մատեշից՝ 3,1մլրդ դոլլար, 3մլրդ դոլլար, գաղափարը՝ սպորտսմեններին երեկոյան խնջույքների ժամանակ վաճառել էներգետիկ խմիչք՝ շաքարավազի և կոֆեինի հիման վրա, որն հարուստ է վիտամին Բ-ով:
7. Մարիո Մորետտի Պոլիգատտո՝ 3մլրդ դոլլար, գաղափարը՝ վաճառել հատուկ կոշիկներ այն մարդկանց համար ում ոտքերը շատ են քրտնում:
8. Ջեյմս Դայսոն՝ 1,6մլրդ դոլլար, գաղափարը՝ ստեղծել ուժեղ փոշեկուլ, որն կարող է փոշին կլանել 320կմ/ժ արագությամբ:
9. Խանս և Փոլ Ռայգելի՝ 1,5մլրդ դոլլար, գաղափարը՝ տարբեր համերով մաստակների վաճառք:
10. Գովարդ Շուլց՝ 1,1մլրդ դոլլար, գաղափարը՝ ԱՄՆ-ում շենքերի ամեն անկյունում տեղակայել սուրճի խանութ: