Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին


Ինչու՞ է հեռացել Վաղինակ Շուշանյանը

Լուիզա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Այսպիսով, Վաղինակ Շուշանյանի և Ոչ թալանին նախաձեռնող խմբի ճանապարհները բաժանվեցին դեռևս հունիսի 28-ին: Փորձենք հիշել, թե ինչ տեղի ունեցավ այդ օրերին:

Դիտելով ու դատելով տեսածներիցս ու լսածներիցս կարող եմ հանիստ զրակացնել հետևյալը:

Հունիսի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Էլեկտրաէներգիայի թանկացման մասին ՀԾԿՀ-ի որոշում ժամանակավորապես կասեցվում է: Հայտարարությունից հետո Վաղինակ Շուշանյանն անմիջապես ինքը հայտարարեց, որ այդ որոշում իրենց չի բավարարում, և իրենք կշարունակեն մնալ Բաղրամյան պողոտայում /https://www.youtube.com/watch?v=aaMXdBk30a8/: Հայտարարվեց նաև, որ կանցկացվի համազգային մոբիլիզացիա և ժողովուրդն ինքը կորոշի հետագա քայլերը /http://henaran.am/news_view.php?post_id=64045/: Մի քանի ժամ անց՝ առավոտյան Վաղինակը հայտարարեց, որ ճիշտ կլինի Բաղրամյան պողոտայից հեռանալը /https://www.youtube.com/watch?v=I6Gk1Q2_GHc/: Արդեն երեկոյան Վաղինակը համոզում էր ժողովրդին հեռանալ Բաղրամյանից /https://www.youtube.com/watch?v=oODIP2dThpk/: Բայց քանի որ հանրության 95 տոկոս չէր ցանկանում հեռանալ տեղից, Վաղինակին մնում էր միայն 5 տոկոս ժողովրդի հետ հեռանալ Բաղրամյանից և կոտրել շարժման թափը /ըստ որոշ տեղեկությունների այդ պահին նախաձեռնության անդամ հանդիսացող մարդկանցից Արամ Մանուկյանը, Արտուշ Չիբուխչյանը, Միհր Ավագյանը, Արթուր Քոչարյանը *էլի անուններ* Վաղինակի հետ չեն տեղափոխվել Օպերա/: Ինչպես հասկացանք, նախաձեռնության անդամների մեծ մասը այդ գիշեր չի եղել Օպերայում, ըստ որոշ տեղեկությունների, անգամ Մաքսիմ Սարգսյանը Օպերայից վերադարձել է Բաղրամյան և ներողություն է խնդրել այնտեղ հավաքված ժողովրդից սխալ քայլի համար: Իհարկե, ցանկացած գիտակից մարդ, տեսնելով, թե ինչ է կատարվում Ազատության հրապարակում, պետք է վերադառնար և ներողություն խնդրեր: Նստացույցի օրերին հոսանքազուրկ Ազատության հրապարակ ստացել էր գրեթե ցերեկային լուսավորություն: Պարզ էր. իշխանություններին պետք էր, որ ժողովուրդը լինի այստեղ:

Այս իրադարձությանը հաջորդեց այն, որ մեկը մյուսի հետևից նախաձեռնությունը սկսեցին լքել որոշ անդամներ՝ այդ ամենը պատճառաբանելով անձնական խնդիրներով և ծանրաբեռնվածությամբ: Ի պատիվ նախաձեռնող թիմի, պետք է նշել, որ այդ ամենը իրենք արեցին շատ կոկիկ, թե գնացողներ, թե մնացողները նույն բանն էին պնդում, բայց ակնհայտ էր, որ այժմ այլևս դիմազուրկ նախաձեռնության միակ դեմքը դարձել էր Վաղինակ Շուշանյանը և նրա ամեն քայլ կապվում էր նախաձեռնության անվան հետ:

Բաղրամյանից դուրս գալուց հետո, ոչ թե թիմի, այլ Վաղինակի դուրս գալուց հետո առաջին իսկ ասուլիսի ժամանակ թիմը Վաղինակին չէր բերել հարթակ /http://www.azatutyun.am/media/video/27102080.html/: Ամեն ինչից պարզ էր, որ թիմը դրանից հետո ամեն բան անում է Վաղինակին ավելի փակ ու լրագրոներից ավելի մեկուսի պահելու համար: Հարց էր առաջանում՝ ինչո՞ւ: Թիմակիցներն ասւոմ էին՝ դե Վաղինակ արդեն շատ երևաց, փորձում ենք բալանսի բերել, մարդկային լեզվով ասած՝ նախանձո՞ւմ ենք Վաղինակին, մենք է՞լ ենք ուզում աչքի ընկնել: Եթե նույնիսկ այդպես էր, աբսուրդ է այն միտքը, որ տղաները կարող էին այդ տարբերակն ընտրել արտահայտելու համար, կարող էին ուրիշ պատճառ բռնել: Ուրեմն իրական պատճառն այնպիսին էր, որ այսպիսի անհեթեթություն ասլն ավելի անմեղ էր դառնում: Ուրեմն ինչո՞ւ, Վաղինակը կարող էր ասել մի այնպիսի սենսացիոն բան, որ թիմ թաքցնում էր: Մի՞թե չէր կարելի նման հարցի շուրջ համաձայնության գալ:

Ասենք, եթե թաքցնելու բան ունենք, թաքցնենք միասին: Անշուշտ խնդիրն այլ էր: Վաղինակը կարող էր ասել մի բան, որ թիմում չի քննարկվել, կամ քննարկվել է, բայց ասվում է ուղիղ հակառակը, կամ մի բան, որ թիմի սրտով չէ: Վաղինակին մեկուսացած պահելն աելի վտանգավոր էր դառնում, ուստի սկսեց հետևյալ նախադասության անվերջ կրկնվող շարանը՝ դա Վաղինակի անձնական կարծիքն է: Բանը հասավ այնտեղ, որ Վաղինակի անձնական կարծիքնեից և ոչ մեկը սկսեց չհամընկնել թիմի կարծիքներին: Ֆեյսբուքյան օգտատերերը սկսեցին նույնիսկ հեգնել՝ հարցնելով, թե պպարտադի՞ր է հակադիր ու իրարամերժ կարծիք ունենալ թիմում ընդգրկվելու համար, թե՞ առանց դրա էլ թիմ մարդ կվերցնեն: Ստացվում էր մի պատկեր, որ թիմի գլխավոր դեմքը հանդիսացող մարդը երբեք չէր ունենում այն կարծիքը, ինչ թիմը:

Հետո արդեն գրեթե ամեն հայտարարությունից հետո թե թիմը, թե Վաղինակը ստիպվա էին կրկնել, որ դա սուբյեկտիվ կարծիք է և միայն Վաղինակինն է: Բանը հասավ այնտեղ, որ Վաղինակը սահմանադրական փոփոխությունների մասին իր սուբյեկտիվ կարծիքը փորձեց կերցնել հանրությանը: https://www.youtube.com/watch?v=g37rNnW5u94
Սահմանադրական փոփոխությունների հարցն այնքան կարևոր էր, որ մարդիկ ուշի ուշով սկսեցի հետևել թիմի վարքագծին: Կվստահեին այս նախաձեռնության միայն այն պարագայում, երբ նրանք հրաժարվեին բովանդակային քննարկման մեջ մտնել և պնդեին, որ քաղաքացիների վստահությունը չվայելով որևէ իշխանություն իրավունք չունի փոխելու սահմանադրությունը՝ անկախ նրանից այդ փոփոխությունները դրակա՞ն են, թե՞ բացասական: Այլապես այս նախաձեռնությունն էլ հայտնվելու էր նորաստեղծ կուսակցության վիճակում, որի անունը հիշելիս մարդիկ հաճախ հեգնանքով ատասանում են <<կեղծ օրակարգ>> և <<ինստիտուցիոնալ ընդդիմություն>> արտահայտությունները, և ստացվում է, որ այդքան սպասված կուսակցությունը դեռ իր նորամուտին կորցրեց ժողովրդի վստահությունը: Նույն ճակատագիրն էր սպառնում նաև այս նախաձեռնությանը, եթե կտրուկ քայլերի չգնար:

Ըստ ամենայնի,Ոչ թալանին նախաձեռնության ներսում եղան տարաձայնություններ, և նախաձեռնության անդամներից մեկ ուրիշը՝ Քոչարյան Արթուրը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում էր, թե ով է առաիններից մեկը կերցնում ժողովրդին, որ սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի վերարտադրության համար է արվում միայն: https://www.facebook.com/ArthurKocharyan20/posts/700470446719082
Դուրս եկավ Վաղինակը իր կամոք՝ թիմակիցների ճնշման ներքո թե ուղղակի նրան դուրս արեցին նախաձեռնությունից, որևէ մեկը հստակ չի կարող ասել, բացի թիմի անդամներից: Բայց ակնհայտ է, որ նրանց համատեղ աշխատանք անընդհատ ձախողվում էր դեռևս հունիսի 28-ից սկսած: Ամենայն հավանականությամբ Վաղինակին թիմակիցներն են ստիպել դուրս գալ, որովհետև դատելով մի շարք խոսակցություններից, Վաղինակը երբեք չի մտածել, անգամ աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում դուրս գալ թիմից:
Գուցե սա շատ մանր հարց է այսքան երկար դրա շուրջ մտածելու համար, բայց խորհուրդ կտայի թիմին այս անգամ, գոնե այս անգամ անկեղծ լինել հանրության հետ՝ միշտ նկատի ունենալով, որ առանց հանրության իրենք ոչինչ են և Վաղինակ Շուշանյանին սրբացնելու փոխարեն ներկայացնել իրականությունը այնպիսին, ինչպիսին այն կա:

Հ. Գ. Եթե իսկապես Շուշանյանն ինքն է լքել նախաձեռնությունը, դա շատ է նմանվում խորտակվող նավի և առնետների հայտնի պատմությանը, իսկ եթե, այնուամենայնիվ, նրան դուրս են արել, գուցե ճիշտպահին ճիշ հասկացել են, թե ինչից պետք է բեռնաթափել խորտակվող նավը՝ այն փրկելու ու ապահով ափ հանելու համար

Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Շվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում NBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված