Պայքարի արհեստական իմիտացիան տապալվեց
BlogՄարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր, «Չեմ վճարելու 5%» գրությամբ պաստառներով, կառավարության շենքի դիմաց հավաքվել էին մի խումբ անհատ ձեռնարկատերեր, ովքեր իրենց դժգոհությունն էին հայտնում «Շրջանառության հարկի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ հավաքին ներկա էին 6-7 ցուցարար:
Հիշեցնեմ, որ Հայաստանում գործում են շուրջ 70 հազար ՓՄՁ կազմակերպություններ, որից 58 հազարը ներկայացնում են փոքր բիզնես, իսկ 10 հազարը` միջին:
Ակնհայտ է, որ հավաքի այս տեսակ սակավամարդ լինելն այն բանի ապացույցն է, որ խնդիրը վաղուց ստացել է իր լուծումը: Պարզապես հիմա այս «բազմահազար» հավաքի կազմակերպիչ երիտասարդների նպատակն է ուղղակի աչքի ընկնել տեսախցիկների առաջ:
Նրանք այնքան էին շփոթվել, որ լրագրողների այն հարցին, թե ինչու է հավաքին այդքան քիչ մարդ մասնակցում, կազակերպիչներն ասացին, թե նախաձեռնության նպատակը բազմաթիվ մասնակիցներ հավքելը չէր:
Տղաները, երևի թե մոռացել են, որ երեկ նախաձեռնության անդամներից մեկը իր ֆեյսբուքյան էջում տեղարդել էր մի լուսանկար և նշել, որ համաձայնություն են ձեռք բերել Ֆիրդուսի աշխատակիցների հետ և վերջիններս պատրաստակամություն են հայտնել միանալ շարժմանը: Ինչևէ, փաստացի ոչ ոք չմիացավ:
Բացի դա, եթե ՓՄՁ ներկայացուցիչները դժգոհ են ներկայիս օրենքից, ապա ինչու ներկա չգտնվեցին կառավարության դիմաց կազմակերպված այսօրվա հավաքին: Միթե այս երիտասարդները ՓՄՁ-ների կողմից արտակարգ և լիազոր դեսպան են նշանակվել կառավարության դիմաց:
Ամեն դեպքում, տգեղ երևույթ է, երբ մի քանի տասնյակ հազարավոր ՓՄՁ-ների անունից ինչ որ հայտարարություններ են հնչեցնում կառույցներ, որոնք չունեն անգամ տաս համակիր: