Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի փետրվարի 24-ին Հայտնաբերված հետախուզվողներ են տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ Աշտարակ-Վաղարշապատ ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները ծրագրում են Գազայում կառուցել 5000 հոգանոց ռազմաբազա. The Guardian Երեկ սպшնվшծ Արսեն Վարդանյանը երգիչ էր… նոր մանրամասներ արտառոց դեպքից Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև Ձնախառն անձրև կարող է տեղալ․ եղանակն այս օրերին Որոշ ժամանակ գազ չի լինի Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում


Մինչ Բաքու մեկնելը Անգելա Մերկելն այցելել է Էջմիածին

Հասարակություն

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նորին Սրբությունն ընդգծել է, որ Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների գործակցային հարաբերությունների զարգացման և արդյունավորման համար:

Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և քաղաքական կյանքում տեղ գտած փոփոխություններին` նշելով, որ իբրև Քրիստոսին հավատացող ժողովուրդ մեր ժողովուրդն հույսով ու լավատեսությամբ ջանքեր է ներդնում կերտելու իր խաղաղ, ապահով և բարօր կյանքը, պատրաստակամ` հաղթահարելու բոլոր դժվարությունները: Հայոց Հայրապետը հաստատել է, որ Հայոց Եկեղեցին ևս, պիտի շարունակի ըստ ամենայնի ջանքեր գործադրել այս ուղղությամբ` դրանում զորակից լինելով նաև ՀՀ իշխանություններին:

Գարեգին Բ Կաթողիկոսն իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի ժողովրդին Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար՝ հաստատելով, որ միմիայն այդ ճանապարհով է հնարավոր բացառել աշխարհում այդօրինակ նոր ոճիրները:


Տիկին Անգելա Մերկելն իր հերթին ուրախություն է արտահայտել Մայր Աթոռ` հայ ժողովրդի հոգևոր կենտրոն այցի հնարավորության համար` լինելով Սուրբ Էջմիածին և Հայաստան այցելող Գերմանիայի առաջին կանցլերը։

Կանցլեր Անգելա Մերկելը Նորին Սրբությանը ներկայացրել է այցից և հանդիպումներից ստացած իր տպավորությունները: Նա գոհունակությամբ փաստել է, որ իր այցը համընկավ Հայաստանում տեղ գտած փոփոխություններին` հաստատելով, որ Գերմանիան ցանկանում է այդ ճանապարհին բարեկամ ու գործընկեր լինել և վերահաստատում է պատրաստակամությունը ընդլայնելու գործակցությունը տարբեր ոլորտներում:

Զրույցի ընթացքում քննարկված մի շարք թեմաների մեջ առանձնացվել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Գերմանիայի Կաթոլիկ և Ավետարանական Եկեղեցիների հետ գործակցությունը: Վեհափառ Հայրապետն ի դեմս կանցլեր Անգելա Մերկելի նաև իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիայի իշխանություններին հայկական համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:

Հանդիպմանը մտքեր  են փոխանակվել նաև ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակի առնչությամբ: Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն է արտահայտել Ադրբեջանի ղեկավարության կողմից չդադարող ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ, ինչը մեծապես վտանգում է հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից հայության հանդեպ ատելության և թշնամանքի հրահրումը։ Վեհափառ Հայրապետը Գերմանիայի կանցլերին նվիրել է ներկայիս Ադրբեջանի տարածքում հայկական պատմամշակութային և հոգևոր արժեքների հետևողական ոչնչացման մասին պատմող մի գիրք։

Տեղեկացնելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ կազմակերպվող երկու երկրների հոգևոր առաջնորդների հանդիպումների արդյունքների մասին` Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության ջանքերով ղարաբաղյան հիմնախնդիրը կգտնի իր խաղաղ կարգավորումը:


Հանդիպմանը նաև մտահոգություն է արտահայտվել Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների իրավունքների սահմանափակման վերաբերյալ:

Գերմանիայի կանցլերը, կիսելով ներկայացված մտահոգությունները, հաստատել է, որ Գերմանիայի կողմից ևս ջանքեր կգործադրվեն նպաստելու համար արծարծված խնդիրների հանգուցալուծմանը: Տիկին Անգելա Մերկելը հանդիպման ընթացքում նաև իր շնորհակալությունն է հայտնել Սիրիայից փախստականներ ընդունելու և նրանց աջակցելու համար:

Զրույցին ներկա են եղել ՀՀ Արտաքին գործերի նախախար Զոհրաբ Մնացականյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը և երկու երկրների դեսպանները:

Աչքի ցանցաթաղանթի անոթային կառուցվածքը կապված է կյանքի տևողության հետ. Գիտնականներ9-րդ դասարանցիներն այս տարի 1-ին անգամ քննություն կհանձնեն էսսեով. նախ ուսուցիչներն են պատրաստվումՔՊ-ի հետ համագործակցության ոչ մի եզր այլևս չունենք. Վստահ եմ՝ մենք հաջորդ խորհրդարանում հաստատ լինելու ենք. Էդմոն ՄարուքյանՄեր երկրում՝ հազարավոր մարդիկ կանգնած են այս խնդրի առաջ․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը գրեթե ամեն օր ֆեյսբուքով սրտիկ է ցույց տալիս, ձեզ վերագրո՞ւմ եքՈչ ոք չի կարող չեղարկել Արցախյան նոր շարժման հնարավորությունը. Աննա ԿոստանյանՆորարար տեխնոլոգիաներով ուժեղացող Հայաստան. Ուժեղ ՀայաստանԵրկաթե օտար մարմին՝ 40 տարի աչքում. եզակի կլինիկական դեպքՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք․ հարցում Տավուշի մարզումԻրենց մեծ պարգևավճարներ, իսկ թոշակառուն ծախսելու տեղ չունի՞ և ծախսելու ձևը չգիտի՞Ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները, սկսած 16 տարեկանից, պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք. ԱՄՆ դեսպանատունAmazon-ը դարձել է աշխարհում առաջատարՎանաձորում բախվել են «Skoda»-ն և «Opel»-ը․ կա վիրավորՌուսական մարտական ինքնաթիռները մոտեցել են ԱլյասկայինՄենք մտածում էինք` լավ է կանգնած մեռնել, քան ծնկած ապրել Ադրբեջանի կազմում․ «Համահայկական ճակատ» ՇարժումԹրամփը վերջնաժամկետ է տվել Իրանին, այլապես՝ ջախջախիչ հարված կլինիՄահացել է դերասան, Shortparis խմբի մենակատար Նիկոլայ ԿոմյագինըՆոր Նորքի 2-րդ զանգվածում 55 համարի ավտոբուսը մխրճվել է խանութի մեջՄայրը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման իր նորածնին զուգարանում սպանելու համար35-ամյա ուղևորը իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին (տեսանյութ)Մեր ուժերը պետք է համադրենք գաղափարակից այլ կառույցների հետ և լինենք միասնական․ Ավետիք ՉալաբյանՉինացի 7 զբոսաշրջիկ զոհվել է՝ միկրոավտոբուսի սառույցի տակ անցնելու հետևանքովՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀՀ բանկային համակարգի «առեղծվածը» և առաջարկվող լուծումները. Միքայել ՄելքումյանՓետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը երիտասարդների հետ հանդիպում կունենա. «Ուժեղ Հայաստան» Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում Զինվորական ծառայությունը դարձնելու ենք գրավիչ և պատվաբեր․ Ավետիք ՔերոբյանԻրանը ներդրումային առաջարկները կախում է որպես Թրամփի «հրազենային դիվանագիտության» արգելք․ CBS Նոր մանրամասներ` Աջափնյակի զինված դեպքիցՊատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նոր մանրամասներ Աջափնյակի կրակnցների դեպքից Թրամփը ծաղրել է Փաշինյանին ու Ալիևին Հայաստանում ընդդիմադիր լինելը վտանգավոր է կյանքի և առողջության համար Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի փետրվարի 24-ին Իշխանության մաս կազմելուն պես մեկնարկելու ենք թոշակների 50% բարձրացման գործընթացը․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանի իշխանությունը իրական քայլ չի արել հայ գերիներին վերադարձնելու համար․ Արեգ ՍավգուլյանՊոպուլիզմով ընտրություն չեն հաղթում՝ հանրությանը պետք են իրագործելի լուծումներ․ Նաիրի Սարգսյան Բա, Բայդենի խորուրդը ի՞նչ եղավ. Մհեր ԱվետիսյանԹե բա՝ «դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ». Էդմոն ՄարուքյանՊաշտոնանկություն՝ Փաշինյանի որոշմամբ Ռուսաստանը ուժեղացնում է արևմտյան սահմանների անվտանգությունը Փետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետԱրցախը փաստացի այլևս մեր վերահսկողության ներքո չէ, սակայն դա չի նշանակում, որ կարող ենք թույլ տալ մոռացության մատնել Արցախի թեման. Մեսրոպ Առաքելյան Փաշինյանին միացած տիրադավների շարքերը պակասում են Հենց այսպիսի հոտ է գալիս քաղցկեղիցՌուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինվшծ ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը. Արմեն Աշոտյան «ՀայաՔվեն» հաստատակամ է Արցախը երբևէ դարձյալ հայկականացնելու առաքելության հարցումԱնհայտ ամերիկյան ինքնաթիռ է հատել Ռուսաստանի սահմանը
Ամենադիտված