Ստեփանակերտը ներկայացնող թիմը Համահայկական 6-րդ ամառային խաղերի չեմպիոն է դարձել
BlogՎրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Համահայկական 6-րդ ամառային խաղերում Ստեփանակերտը ներկայացնող ֆուտբոլի հավաքականը, բոլոր հանդիպումներում հաղթելով մրցակիցներին չեմպիոն է դարձել:
Ինչպես հայտնեց Ստեփանակերտը ներկայացնող «Լեռնային Արցախ» ակումբի ավագների թիմի մարզիչ, սպորտի վարպետ Սլավա Գաբրիելյանը եզրափակիչ խաղը կայացել է ՌԴ Բառնաուլ քաղաքը ներկայացնող թիմի հետ, որին արցախցի ֆուտբոլիստները հաղթել են 3:2 հաշվով:
Գոլերի հեղինակ են դարձել « Լեռնային Արցախ»ի ավագների թիմի ֆուտբոլիստներ՝ Մարատ Կարապետյանը, Արարատ Ղազարյանը և Արամ Կոստանդյանը:
Նշենք , որ Համահայկական 6-րդ ամառային խաղերի ֆուտբոլի առաջնության նախորդ հանդիպումներում, Ստեփանակերտի թիմը 1:0 հաշվով հաղթել է Քուվեյթի թիմին, ինչպես նաև Էջմիածին և Արգենտինայի Պիլար քաղաքները ներկայացնող թիմերին՝ համապատասխանաբար 8:1 և 2:0 հաշիվներով:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի ֆուտբոլի թիմը գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանի գլխավորությամբ Համահայկական խաղերի չեմպիոն էր դարձել նաև 2001 և 2007 թվականներին: