Փաշինյան-Պուտին հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին
ՔաղաքականությունՍեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:
Նույն օրը Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: