Ինչու՞ Հայաստանում ընդդիմություն չի ստեղծվում
BlogԱրմեն Զատիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Բացի այն, որ ընդդիմադիր դաշտը ռեժիմի կողմից ծրագրված փչացվեց և «կլիենտուրայի» վերածվեց, կա ևս մի կարևոր հանգամանքը, որի պատճառով այդպես էլ երկրում չի ստեղծվում իրական ընդդիմություն: Մեր ընդդիմադիրները կրկնելով անցյալում ձևավորված ստանդարտ մտածելակերպ և վարքագիծ, ասում, խոսում և անում են այնպիսի բաներ, որ դուր գան ժողովրդին: Այսինքն, մի անգամից պոպուլիստական դաշտ են մտնում, որովհետև բոլորի գերխնդիրը՝ ժողովուրդ ունենալն է, իսկ խափվելու սիրահար մեր ժողովրդին չես կարող ականջահաճո բաներ չասել, թե չէ ընդհանրապես արձագանք չի ցուցաբերի: Մինչդեռ նման երկրում և նման իրավիճակում հայտնված ժողովրդին, հակավոր է ճշմարտությունն ասել այնպես, ինչպես, որ կա, Իսկ այդ դեպքում նրան դուր գալը բացառվելու է: Որքան էլ, որ դառն ու տհաճ է լինելու ժողովրդի համար լսել իրական ճշմարտությունը, հարկավոր է ունենալ ուժեղ կամք, համբերություն ու տոկունություն, մինչև ժողովուրդը սկսի այլ ականջով, այլ մտքով մոտենալ ասվածին: Այ, դրանից հետո միայն, դիմանալուց և այդ փուլը հաղթահարելուց հետո, այս ուղղին որդեգրած ընդդիմադիրներին ժողովուրդը կսկսի վստահել ու գնալ ետևներից...