30 մլն. դոլար ճանապարհաշինարարության համար
BlogԿարեն Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երկրի համաչափ զարգացման համար մարզային ենթակառուցվածքները, մասնավորապես ճանապարհները շատ մեծ նշանակություն ունեն , քանի որ դրանք կապում է մարզային համայնքները մի կողմից մայրաքաղաքի, իսկ մյուս կողմից միմյանց հետ:
Սա շատ կարևոր է, քանզի այդ ճանապարհների առկայությունը թույլ է տալիս ներդրումներ ներգրավել մարզային համայնքներում, իսկ առանց ճանապարհային ենթակառուցվածքների շատ բարդ է դառնում այդ պրոցեսը մի կողմից գործունեության ռիսկայնությամբ պայմանավորված, մյուս կողմից էլ նախագծերի անարդյունավետությամբ, քանի որ ճանապարհների բացակայության կամ անմխիթար վիճակում լինելով պայմանավորված՝ ձռնարկությունների մեքենասարքավորումների մաշվածությունը փաստացի գերազանցում է ամորտիզացիոն հատկացումները՝ ինչը մեծացնում է նրանց ծախսերը:
Այս և մի շարք այլ խնդիրները տեղում գնահատելու համար նախորդ շաբաթվա վերջին վարչապետը մի շարք աշխատանքային այցեր է կատարել ՀՀ մարզեր: Այցի ընացքում նա մեծ ուշադրություն դարձրեց հենց մարզերի ենթակառուցվածքային ճանապարհաշինարարական աշխատանքներին և նշեց, որ միայն այս տարի ՀԲ-ի հետ համագործակցությամբ 30 մլն. դոլարի ճանապարհաշինարարական աշխատանքներ է իրականացվում մարզերում:
Վերոնշվածով ևս մեկ անգամ կարևորվում են մարզերի ենթակառուցվածքային ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացումը, որը սակայն պետք է լրջորեն վերահսկվի, որպեսզի անորակ աշխատանքների պատճառով նորից նույն խնդրի առաջ չկագնենք: