Շարքային ռազբորկան «հիպերվերուծականների» թեմա
BlogՄառա Աիդինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդեն մի քանի օր է հետևում եմ «Ժառանգության» ու «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի տղաների վիճաբանության շուրջ ծավալվող քննարկումներին:
Չեմ ցանկանում տեղի ունեցածին որևէ որակում տալ, քննարկել թե ով է ճիշտ կամ սխալ: Ինձ մի բան է հետաքրքիր, թե մարդ ինչքան պետք է պարապ լինի, որ «Ժառանգության» բլոտի «հավաքականի» ու հանրային ճանաչում չունեցող ինչ որ ՀԿ-ի, բացառապես տղայական ռազբորկաները դարձնի հանրային քննարկման առարկա:
Աչքովս ընկել են անգամ լրատվականների վերլուծականներ, որտեղ մարդիկ այս շարքային պատանեկան քաշքշուքը կապում են ապոկալիպտիկ երևույթների կամ քաղաքական դաշտի ֆանտաստիկ վերադասավորումների հետ: Էլ չեմ խոսում հենց «Ժառանգության» անդամների 35 մետր երկարությամբ ռելիզների մասին:
Կան ավելի հրատապ հարցեր, չե՞ք կարծում: