Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին
ՔաղաքականությունՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդին և Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հարատև խաղաղություն և բարօրություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից:
Նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդին և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ամրապնդմանը միտված երկու երկրների քայլերը կծառայեն ի շահ երկու ժողովուրդների: