Քոչարյանի մոր հոգեհանգիստն էլ քաղաքական բնույթ ունի...
BlogՍերժ Կանայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Հայաստանի քաղաքական ողջ էլիտան մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանի մոր հոգեհանգստյան արարողությանը:
Ու պատճառն այն չէ, որ մեծագույն պատկառանք ունեն երկրորդ նախագահի անձի հանդեպ, պարզապես շատերը հավատում են, որ հնարավոր է նրա վերադարձն ու վախենում են այդ գործչից: Պատահական չէ, որ համապատասխան ԶԼՄ-ները տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակում այդ տխուր արարողությունից:
Այդ հրապարակումները ինքնանպատակ չեն՝ մեսիջ ունեն, այն է՝ ամեն դեպքում Քոչարյանի «պահով» զգոն եղեք, չես իմանա, թե վաղն ի՞նչ շրջադարձ կարող է լինել, ու քաղաքական շախմատային ֆիգուրներն ինչպիսի դասավորություն կունենան:
Աստված մեր բոլոր անցավորների հոգիներին հանգստություն տա:
Հ. Գ. Ի դեպ, որոշել էի արձակուրդիս շրջանում քաղաքական ստատուս չգրել, բայց այսօր «դրժում» եմ այդ որոշումս, որովհետեւ արձակուրդիս վերջին օրն է…