Մարզահամերգային համալիրը կուտ էր, որ գցեցին ժողովրդի առաջ
BlogԱղասի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ժողովուրդը էդ կուտը չգիտեմ ուտում ա թե չէ, բայց սա դեռ հասարակական ահագին ալիք կբարձրացնի:
Իսկ իշխանությունը , հիշեք, ինչքան էլ վատն ու սարսափելի լինի, երբեք անխելք չի լինում: Հիմա նայենք վերջին մի քանի հասարակական ակտիվացման փորձերը:
Թռչկանի ջրվեժ, Մաշտոցի պուրակ, տրանսպորտ 150 դրամ, էլ էներգիայի սակագին: Ինչի համար ա էս ամեն ինչը: ԴՐՍԻ: Դրսին պետք ա ցույց տալ, որ մենք ունենք քաղաքացիական հասարակություն: Որ մեր հասարակությունը չի հանդուրժի որևէ անարդար որոշում, լինի դա ներպետական թե միջազգային: Եվ եթե նկատել եք էնքանով ինչքանով կան էս շարժումները, էդքանից առավել ոչինչ չի թույլատրվում: ՈՉԻՆՉ: Այսինքն չի կարելի էս ամեն ինչի վրա հավաքել ընտրաձայն:
Մարզահամերգային համալիրը նենց որ երբեք խաղատուն չի դառնա, քանի որ իշխանությունը ինչքան էլ վատն ու սարսափելի լինի, երբեք չի կարող անխելք լինել:
Հ.Գ. Եթե մարզահամերգային համալիրը դառնա խաղատուն, ամենից շատ ու շուտ էնտեղ դրա դեմ բողոքողներն են կրվելու: Նենց որ կեցցեն մեր հեռուստաալիքները, որ սաղ օրը ղումար են ռեկլամ անում: