Ալիեևը բարան է, տականք է, բա մեր այս <<հայրենապաշտ>> վարորդն ու իր ուղեկիցն ի՞նչ են, ո՞վ են
BlogՌոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ճանապարհին առջևիցս մի կիսաքանդ <> էր գնում, խորհրդային տարիների ֆուրգոն Ժիգուլի: Բայց դա չէ կարևորը…
Հետևի ապակու աջ կողմին կպցրած էր Եղեռնի հուշարձանի պատկերը` բնականաբար անմոռուկով: Ձախ կողմը մի մանչուկ չիշիկ էր անում կիսալուսնի վրա, վերևում` մեջտեղում, ոչխարի նկար էր, ռուսերեն գրված. << Àлиев баран >> …
Դա էլ կարևոր չէ…
Կարևորն այն է, որ այս հայրենապաշտ << 02-ի >> վարորդը ծխախոտի մնացուկը նետեց պատուհանից դուրս լրացնելով իր նմանակների խոզությունը, մի փոքր անց կողքի նստածը նետեց ծխախոտի դատարկ տուփը…
Մինչև հիմա մտածում եմ, լավ` Ալիեևը բարան է, տականք է …Բա մեր այս <<հայրենապաշտ>> վարորդն ու իր ուղեկիցն ի՞նչ են, ո՞վ են…Բարա՞ն են, թե՞ ավելի կատարելագործված կամ մուտացված տեսակն են: