Վարչապետը խոստումը կատարեց. Պարույր Սևակ գյուղը՝ «սահմանամերձների» թվում
BlogԿարեն Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Մարզային այցելությունների շրջանակներում, Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 15-ին աշխատանքային այցով մեկնել էր Արարատի և Վայոց ձորի մարզեր: Նա այցելել էր Արարատի մարզի Այգեստան և Պարույր Սևակ համայնքներ, որտեղ որ հանդիպել էր բնակչությանը և ծանոթացել համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին:
Պարույր Սևակ գյուղը գտնվում է թշնամու դիրքերի անմիջականության ներքո և ունի բազմաթիվ խնդիրներ: Հանդիպման ժամանակ տեղի բնակիչները խնդրել էին վարչապետին իրենց գյուղը ընդգրկել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում, որպեսզի կարողանան օգտվել տնտեսական ու սոցիալական արտոնություններից: Վարչապետը իր հերթին նշել էր, որ այդ հարցը կքննարկվի կառավարությունում ու հնարավորության սահմաններում հարցին լուծում կտրվի:
Հանդիպումից ընդամենը երկու օր անց համայնքում բարձրացված խնդիրը լուծում ստացավ: Պարույր Սևակը նույնպես կօգտվի սահմանամերձ բնակավայրերի համար սահմանված արտոնություններից: