Այնպես չէ, որ հայկական կողմն ԱՄՆ նախագահի հետ հանդիպելու հարցում շատ շահագրգիռ պետք է լինի, իսկ ամերիկյան կողմը՝ ոչ. Ն.Փաշինյան
Ուշադրության կենտրոնումԱյնպես չէ, որ հայկական կողմը ԱՄՆ նախագահի հետ հանդիպելու հարցում շատ շահագրգիռ պետք է լինի, իսկ ամերիկյան կողմը՝ ոչ: Փոխադարձ հետաքրքրություն պետք է լինի:
Այս մասին այսօր «Կամար» բիզնես կենտրոնում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում չհաջողվեց առանձին հանդիպում կազմակերպել Դոնալդ Թրամփի հետ:
Վարչապետի խոսքով՝ թեև չհաջողվեց առանձնազրույց կազմակերպել, բայց նա կարճ շփումներ է ունեցել ԱՄՆ նախագահի, փոխնախագահի, պետքարտուղարի հետ:
«Շատ կարճ քննարկեցինք հետագայում հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունը: Հույս ունեմ՝ կհաջողվի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: