Մարզային այցերին հետևեցին գործնական լուծումները
Ուշադրության կենտրոնումԿարեն Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի օրակարգի հարցերից 10-ը վերաբերում էր համայնքային խնդիրների լուծմանը: Համապատասխան ֆինանսական միջոցներ են հատկացվել Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Վայոց ձորի մարզերի դպրոցների և մարզասրահների, քաղաքային այգիների և փողոցների նորոգմանն ու բարեկարգմանը:
Հիշեցնեմ, որ օգոստոսի 14-16-ը վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այց էր կատարել Գեղարքունիքի, Լոռո, Արարատի և Վայոց ձորի մարզեր: Այցելել էր մարզերի ուսումնական, մշակութային և հոգեվոր կենտրոններ, արտադրական գործունեություն ծավալող կազմակերպություններ, հանդիպել էր բնակիչների հետ:
Բարձրացվել էին մարզի կենսական կարևորություն ունեցող և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Քննարկվել էին ճանապարհաշինության, գյուղատնտեսության, բերքահավաքի կազմակերպման, բերքի մթերման խնդիրները, ինչպես նաև գործարար շրջանակներում հանդիպող բարդությունները:
Այցի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել մարզերի մանկապարտեզների ու դպրոցների նորոգմանն ու շինարարությանը, ինչպես նաև համայնքների ճանապարհային ցանցի բարեկարգման խնդիրներին: Վարչապետը տեղում ծանոթացել է բնակչությանը հուզող հարցերին և խոստացել, հրատապ լուծում պահանջող խնդիրներին կարճ ժամանակում լուծում տալ:
Մարզերի տնտեսական ակտիվացումը կառավարության գերակա խնդիրներից է, և զարգացման տեմպերը ապահովելու նպատակով անհրաժեշտ կլինի իրականացնել մի շարք հիմնարար միջոցառումներ, որոնց մեջ էական դեր կխաղա ինչպես պետական, այնպես էլ, մասնավոր ներդրումների վերաուղղումը Երևանից դեպի մարզեր:
Այսօրվա նիստին համայնքային խնդրիների լուծմանն ուղղված որոշումները մարզային այցի գործնական արդյունքն է: