Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին


Հեծանիվ հորինելու և հեծանիվ վարելու մասին. «Պռեսմեդիա»

«Պռեսմեդիա» -ն գրում է.

Նախորդ իշխանությունների ներփակ, պարսպապատ կենսաձևի և կյանքին ծառայողական մեքենաների մգեցված պատուհաններից նայելու ֆոնին Փաշինյանի հեծանիվ քշելը, Բաղրամյան 26–ի դարպասները բացելը, իհարկե, աչք են շոյում: Սրանք շատ կարևոր մեսիջներ են, որոնք իշխանությունը մոտեցնում են հանրությանը, վերջինիս հանում նախորդ տարիների ապաքաղաքական կապանքներից: Սակայն, դրական կողմերով հանդերձ, այս ամենն ունի որոշակի վտանգներ, որ մեսիջներն այդպես էլ կարող են մնալ սիմվոլների մակարդակում, առանց իշխանություն–հասարակություն բովանդակային հաղորդակցության, պարզապես հիացմունքի, ծափողջույնների ու սրտառուչ գովեստների մակարդակում: 

 

Հաճախ ենք համացանցում ականատես լինում լուսանկարների, որտեղ արևմտաեվրոպական երկրների պաշտոնյաները հեծանիվով են գնում աշխատանքի: Հայաստանցիներն այդ լուսանկարներին միշտ նախանձով են նայել, հատկապես, երբ աչքի առաջ ունեցել են նախորդ իշխանական վերնախավի հավաքույթների ժամանակ վերջիններիս բացառապես սև ավտոշարասյունները: Փաշինյանի հեծանիվ քշելու հանգամանքը արժանանում է մեծ հանրային ոգևորության հենց այդ բարի նախանձի հաշվին: Զարգացած երկրների քաղաքացիների մոտ մենք այսուհետ կարող ենք գլուխ գովել, որ մեր վարչապետն էլ է հեծանիվ քշում: Պարզապես մի տարբերությամբ՝ Ավստրիայում, Հոլանդիայում կամ մեկ այլուր կա հեծանվային ենթակառուցվածք, Հայաստանում՝ ոչ: 

Հենց այստեղ է, որ ծագում է հայաստանյան իշխանությունների կողմից հասարակությանը մատուցվող մեսիջների ու սիմվոլների հետևում բովանդակության բացակայության վտանգը: Եթե Փաշինյանի հեծանիվ քշելուն նախորդեր կամ գոնե հաջորդեր որևէ հանձնարարական, որևէ քննարկում Երևանի հեծանվային ենթակառուցվածքը, ընդհանրապես տրանսպորտային ենթակառուցվածքն ավելի մարդակենտրոն դարձնելու ուղղությամբ, ապա Փաշինյանի արածը կդառնար այդ հանձնարարականը կյանքի կոչելու, այն մոտիվացնելու, գովազդելու հիանալի միջոց: Այժմ, սակայն, ականատեսն ենք մի երևույթի, երբ գովազդը կա, բայց գովազդվող արտադրանքը չկա, երբ առողջ  ապրելակերպի քարոզը կա, բայց չկա այդ ապրելակերպով ապրելու միջավայրը: Կա սիմվոլը, կա մեսիջը, բայց չկա բովանդակությունը, չկա նույնիսկ բովանդակության շուրջ քննարկումը: Դժվար թե այս հարցում էլ խանգարող հանգամանքը խորհրդարանում մեծամասնություն չունենալը լինի: 

Հասկանալի է, որ ինչպես Փաշինյանը, այդպես էլ իր արևմտաեվրոպական գործընկերները, լինելով քաղաքական գործիչներ, զերծ չեն ո՛չ պոպուլիզմից, ո՛չ էլ պրոֆեսիոնալ PR արշավներ իրականացնելու գայթակղությունից: Բայց պոպուլիզմն ու PR–ն այս դեպքում պետք է օգտագործել ոչ թե կարճաժամկետ հեռանկարում վարկանիշի հերթական վերելքն ապահովելու, այլ երկարաժամկետ հեռանկարում որևէ ծրագիր, նախաձեռնություն առաջ տանելու համար, ինչը նույն այդ վարկանիշը ավելի կայուն կդարձնի: Հենց այստեղ է, որ պոպուլիզմը պարունակում է վտանգներ: Ինքն իրենով պոպուլիզմը ոչ լավ և ոչ վատ բան է: Այն գործիք է, և կախված կիրառողից՝ կարող ենք գնահատականներ տալ երևույթի դրական ու բացասական կողմերին: Եթե այն օգտագործվում է բովանդակությունն ավելի հասանելի մատուցելու, հասարակությանն ավելի հասկանալի դարձնելու համար, ապա այն կարող է լինել արդյունավետ: Եթե այն պարզապես մեկ անձի վարկանիշի բարձրացմանն ուղղված գործիք է, ապա առավելագույնը այն կարող է կարճ ժամանակով դառնալ հասարակության ոգևորության առարկա, ոչ ավել, ոչ պակաս:

 

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը հասարակության շրջանում առաջացրել է ոչ միայն քաղաքական, այլև մշակութային, քաղաքակրթական սպասելիքներ: Նոր իշխանությունները նախորդների նման չունեն հասարակության հետ կոմունիկացվելու խնդիր, բավական բաց են ու նաև վայելում են հասարակության լայն շերտերի աջակցությունը: Սակայն բացությունն ինքն իրենով չի կարող երկարաժամկետ հեռանկարում նպատակ լինել, այն ընդամենը իշխանության արդյունավետությունը բարձրացնելու, հասարակական տրամադրությունները ստուգելու և դրանցից չօտարանալու միջոց է: Հետևաբար, հիմա ամենալավ ժամանակն է այդ վստահության գործիքներով բովանդակություն ստեղծելու: Դժվար թե այս գործում էլ խանգարող հանգամանք կարող է դիտվել խորհրդարանում մեծամասնություն չունենալը: 

Մանրամասները՝ «Պռեսմեդիա» -ի այսօրվա համարում

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին
Ամենադիտված