Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահ Շտայնմայերին երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ
ՔաղաքականությունՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ՝ մաղթելով նախագահ Շտայնմայերին քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: