ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային


Հիմարների նավը

Արտաշես Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Հազարամյակների ընթացքում, մեր ազգը բազում արհավիրքների դիմակայելով, վայրագ վաչկատուն ցեղերի լծի տակ հեծեծալով անգամ, չի կորցրել Հայի ապագայի իսկական պատկերը և միշտ գտել է առ այն ընթանալու միակ շավիղն ու եկել, հասել է 21դար:
Սակայն ահա քսան տարուց ավելի է, որ մեզ անցյալից առ Հայի ապագա փոխադրող նավը կարծես կանգ է առել…Այս տարիների ընթացքում, իրենց ազգի առաջնորդ կարգած մեր նավավարներն այդպես էլ չկարողացան Հայի ապագայի ճշմարիտ լույսը տարբերել կեղծ փարոսներց և ուղղորդվելով այդ սուտումուտ ուղենիշներով մեր նավը հանեցին օվկիանոսային իրական ուղեծրից և բերեցին ու հաստատեցին մի ՃԱՀՃՈւՄ:
Դժբախտաբար այս ճահիճը շատերիս համար արդեն ընկալվում է որպես ապրելու հարազատ միջավայր… Եվ ով որ կառարկի, թող փորձի մի քննախույզ հայացք նետել մեր առօրյային, մի պահ թող իր հայացքն ուղղի մեր կենսակերպին, մեր որդեգրած արժեքներին, մեր հագ ու կապին, մեր երազանքներին, մեր երիտասարդության, մեր ապագա սերնդի բաղձանքներին, մեր ապրած կյանքին վերջապես և իր համար ամեն բան պարզ կդառնա: Ճահիճ է, ճահիճ:

Հայտնվելով այս ճահճում, մենք շատ արագ մոռացության մատնեցինք կարևորագույն մեկ բան. Մարդն ինքը, ոգեղենի, հոգևորի և մարմնավորի եռամիասնություն է, որտեղ գոյություն ունի հստակ աստիճանակարգ՝ ոգի, հոգի և մարմին և մարդն ամբողջական ու կատարյալ կարող է լինել, միայն եթե նրանում ներկա է այս երրորդությունը: Դժբախտաբար, մեզանում այսօր կարևորված ու առաջնայնացված է մարդու միայն մարմնավոր չափողականությունը և առհամարհված ու մոռացության են մատնված նրա առավել կարևոր՝ ոգեղեն և հոգևոր վեկտորները: Լավագույն դեպքում, եթե լավագույն բառն այստեղ կարելի է օգտագործել, վերջիններս առկա են զուտ ձևի ու խոսակցությունների հարթություններում և արտահայտվում են միայն ձևականորեն եկեղեցի հաճախելով ու սուտ մոմ վառելով…
Եվ այս է պատճառը, որ մեր մարմնավոր կարիքների բավարարումից բացի այսօր մեզ այլևս ոչինչ չի հետաքրքրում և մեզ շրջապատող բոլոր աղտեղություններն էլ դադարել են մեզ համար խորթ լինելուց և շատերիս էության անբաժան մասն են կազմում արդեն:
Մեր այս վիճակը կարծես կանխատեսել ու իր մոգական վրձնով պատկերել է միջնադարի մեծագույն նկարիչ Հիերոնիմոս Բոսխն իր ՛՛Հիմարների նավը՛՛ կտավում:

Այս նավն այնքան երկար է կանգնած, որ ճահճի հատակից ծլած և նրանով անցած ընձյուղը հասցրել է ծառ դառնալ, սակայն նավի ուղևոր- բնակիչներն այդ չեն էլ նկատում… Սրանք համոզված են, որ իրենք դեռ նավարկում են իրենց նպատակին ընդառաջ… Նրանց համար կարևորը ուտելիքի և խմելիքի առկայությունն է, երգն ու պարը, ճամբորդության պատրանքն ու խրախճանքը, այսօրվա լեզվով ասած, կյանքի բարեկեցությունն ու բարգավաճությունը: Նրանք, որպես մարդ մոռացել են իրենց կոչվածությունը, կորցրել են իրականությունն օբյեկտիվորեն գնահատելու ունակությունը, ինքնուրույն մտածելու կարողությունը, անգամ ժամանակի և տարածության զգացողությունը…Անխտիր բոլորը, հայրապետ- մայրապետերից սկսած և հասարակ նավարկողներով վերջացրած ապրում են միայն իրենց տարփանքների և մարմնավոր ցանկությունների բավարարմանն ուղղված անասնական բնազդներով և միայն խեղկատակ-նավապետն է, որ թառած նավի ղեկին, ուշի ուշով հետևում է նավի ՛՛ընթացքին՛՛… Այս խեղճերը, որոնք մեր այսօրվա վիճակի լավագույն նկարագիրն են, վերածվել են մարդկային կերպարանքով միաբջիջ արարածների, մարդկային սիլոսի, որոնք ի զորու չեն մտածել անգամ Դարձի մասին …

Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Շվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում NBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան
Ամենադիտված