Բաղրամյանի պայքարը <<պարտվածների>> անխուսափելի հաղթանակն է <<հաղթողների>> նկատմամբ
Ուշադրության կենտրոնումԿարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բաղրամյանի պայքարը <<պարտվածների>> անխուսափելի հաղթանակն է <<հաղթողների>> նկատմամբ:
Թեկուզ շարժումը չհասավ իր վերջնական նպատակին, բայց ամենևին էլ չի նշանակում, որ դրա ծիլերը հետագայում չեն վերածվելու պարարտ բերքի:
Ինչ վերաբերում է պայքարի ներկա փուլին. Հավաստիացնում եմ, նույն մարտավարությամբ և արդեն իրենց սպառած մեխանիզմներով հնարավոր չէ որևէ հաջողություն արձանագրել:
Շարժումը ըստ էության կորցրեց ժողովրդի հետ ունեցած հետադարձ կապը, իսկ վերականգման հեռանկարները մշուշոտ են: Այլ խոսքով ասած առաջադրված խնդիրները այլևս օրակարգային չեն:
Բացի այդ շարժումը կանգնած է այլասերման լրջագույն սպառնալիքի առջև, քանզի մասնատված է երկու հակադիր բևեռների:
Էսպիսի պայմաններում չի կարող օգնել նույնիսկ Վաղինակ Շուշանյանի կրքոտ և որոշ դեպքերում խռպոտ ձայնը: