ՀՀԿ խմբակցության ևս 2 պատգամավոր միացել է ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու ստորագրահավաքին
ՔաղաքականությունԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության ևս երկու պատգամավոր միացել է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարող հայտարարությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության տակ ստորագրել են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռաֆիկ Գրիգորյանը և Ավետ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ մինչ այդ էլ ևս 14 պատգամավոր էր միացել այս ստորագրահավաքին:
Հայտարարությունը, որի տակ ստորագրել են պատգամավորները, հետևյալն է.
«Պաշտպանում ենք 2018թ. դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի, և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»: